YouTube


Հարգելի բաժանորդ, 

Ռոստելեկոմի Սմարթ հեռուստատեսության YouTube հավելվածի կարգավորումների համար խնդրում ենք հետևել ներքոնշյալ հրահանգներին՝

  1. Եթե հավելվածը դեռևս չի գործում, անհրաժեշտ է մեկ անգամ անջատել և կրկին միացնել հեռուստատեսության սարքը ետևի կոճակից, և սարքը թողնել միացված վիճակում, որպեսզի մեր մասնագետները կարողանան ակտիվացնել հավելվածը:

  2. Եթե հավելվածը կարգավորված է, ապա խնդրում ենք միացնել այն և սպասել բեռնման ավարտին (մինչև 5 րոպե)։


       

3․ Ներբեռնումից հետո Ձեզ կառաջարկվի հավելված մուտք գործելու 2 տարբերակ:


Դուք կարող եք օգտվել հավելվածից առանց մուտքագրելու  Ձեր անհատական հաշիվը: Այս դեպքում խնդրում ենք ընտրել 2-րդ տարբերակը՝ Օգտվել YouTube-ից առանց մուտք գործելու համակարգ:

Իսկ եթե ցանկանում եք մուտք գործել Ձեր անհատական հաշվի միջոցով, ապա խնդրում ենք ընտրել 1-ին տարբերակը՝ Մուտք գործել դիտարկիչով։ Այս դեպքում, անհրաժեշտ կլինի մուտքագրել YouTube մուտք գործելու Ձեր անհատական տվյալները և հետևել հրահանգներին։ 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք 060464646