Puzzle TV Guide


Puzzle առաջարկի շրջանակում ալիքների ակտիվացման և ակտիվացված ալիքների ցանկի ստուգման ուղեցույց


Puzzle առաջարկի շրջանակում հնարավոր է ակտիվացնել 15 հեռուստաալիք անվճար:

Գործող բաժանորդների համար մինչև նոր ալիքների ակտիվացումը խորհուրդ է տրվում ստուգել ակտիվացված ալիքների քանակը (տես 2-րդ կետում), ապա շարունակել նոր ալիքների ակտիվացումը, քանի որ նախկինում ակտիվացված հեռուստաալիքները (թվով՝ մինչև 15 հատ) արդեն դարձել են անվճար:

 


1. Ինչպե՞ս ակտիվացնել նոր ալիքներ

Ընդհանուր մենյուից անհրաժեշտ է անցնել Ալիքներ (Channels) բաժին և սեղմել OK կոճակը


puzzle guide

 

 

Որից հետո բացվում է հեռուստաալիքների ցանկը։


puzzle guide

 

 

Ներքև կոճակի օգնությամբ անհրաժեշտ է իջնել ներքև, մինչ կհայտնվի ոչ ակտիվ հեռուստաալիքների ցանկը:


puzzle guide

 

 

Նախընտրելի հեռուստաալիքն ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել OK կոճակը:


puzzle guide 

 

Այնուհետև OK կոճակի օգնությամբ հեռուստաալիքի անվանումը ընտրելով (ընտրված լինելը ընդգծվում է կապույտ գույնով) և OK կոճակը 2 անգամ սեղմելով (հնարավոր է գաղտնաբառի մուտքագրում պահանջվի, որը նշված է պայմանագրում)՝ հաստատել բաժանորդագրությունը:

 

 

Բաժանորդագրությունը հաստատելու դեպքում առաջին 15 հեռուստաալիքների համար գումար չի գանձվելու:

 


puzzle guide


puzzle guide


Նոր գնված հեռուստաալիքն արդեն ակտիվ է։

 


2. Ինչպե՞ս ստուգել ակտիվացված ալիքների ցանկը

 

Ընդհանուր մենյուից անհրաժեշտ է անցնել Ծառայություններ (Services) բաժին


puzzle guide

 


Այնուհետև Գնումների պատմություն (Purchase history) և սեղմել Աջ կոճակը


puzzle guide 

 

Եթե կա ցանկություն ապաակտիվացնել որևէ ալիք, այն պետք է իրականացվի հետևյալ կերպ: Ցանկից ընտրելով այն հեռուստաալիքը, որը պետք է ապաակտիվացնել, անհրաժեշտ է սեղմել OK կոճակն այնպես, որ հայտնված պատուհանի մեջ OK-ը լինի ընտրված՝ կապույտ գույն, և վահանակի OK կոճակով ապաակտիվացնել հեռուստաալիքը:


puzzle guide

 

puzzle guide

 

puzzle guide

 

 

3. Ֆիլմ ընտրելու համար անհրաժեշտ է ընդհանուր մենյուից անցնել Ֆիլմադարան (VOD) բաժին

  puzzle guide



Ընտրել ենթաբաժինը և նախընտրելի ֆիլմի ժանրը, այնուհետև՝ ֆիլմը:


puzzle guide 

 

puzzle guide



Սեղմելով OK կոճակը՝ էկրանին հայտնվում է ֆիլմի նկարագրությունը, որի ներքևի հատվածում հայտնվում են կոճակներ՝ այդ թվում նաև Գնել կոճակը:

 

puzzle guide 

 

Անհրաժեշտ է ընտրել նշված (Buy) կոճակը, ապա ընտրել 100 դիտում (100 views) և հաստատել գնումը:

 

 

Puzzle առաջարկի շրջանակներում միայն 100 դիտում տարբերակն ընտրելու դեպքում է, որ չի գանձվի ֆիլմերի փաթեթի վճարը։

 

 

puzzle guide

 

puzzle guide

 

 

4. Սերիալներ ընտրելու համար անհրաժեշտ է ընդհանուր մենյուից անցնել Սերիալներ (Series) բաժին


puzzle guide



Ընտրել ենթաբաժինը և նախընտրելի սերիալը, այնուհետև՝ էպիզոդը:


puzzle guide

 

puzzle guide

 

 

Սեղմելով OK կոճակը՝ էկրանին հայտնվում է ֆիլմի նկարագրությունը, որի ներքևի հատվածում հայտնվում են կոճակներ՝ այդ թվում նաև Գնել կոճակը (հնարավոր է գնել սկսած 3 էպիզոդից):


puzzle guide 

 

Անհրաժեշտ է ընտրել նշված (Buy) կոճակը, ապա ընտրել Անսահմանափակ սերիալներ (Unlimited TV series) և հաստատել գնումը:

 

 

Puzzle առաջարկի շրջանակներում միայն Անսահմանափակ սերիալներ տարբերակն ընտրելու դեպքում է, որ չի գանձվի սերիալների փաթեթի վճարը։

 

 

puzzle guide

 

puzzle guide

 

puzzle guide