Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԱԳԻԾԸ


15.12.2017

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մի խումբ ուսանողուհիներ կյանքի կոչեցին իրենց նախագիծը՝ ուղղված թատրոն-երիտասարդություն կապի սերտացմանը։
 
Երիտասարդների ջանքերով Երևանի կամերային թատրոնի հետ համատեղ ներկայացվեց «Մարքեթինգի կիրառման առանձնահատկությունները թատրոնում» նախագիծը, որն անդրադարձավ մշակութային արժեքներին ուսանողների հասանելիության ու հետաքրքրվածության հիմնախնդրին։
 
«Ուսանողներն այսօր անդրադարձ են կատարել մի շատ նուրբ հարցի՝ մշակույթի՝ որպես մեր կյանքի անբաժանելի մասի, և թատրոնի դերին երիտասարդների կյանքում։ Կարծում եմ նմանօրինակ հարցերի շուրջ իրական պատկերի նկարագրությունն ու առկա հիմնախնդիրների վերլուծությունը երիտասարդների կողմից առավել քան կարևոր են։ Բացի այդ նախագծի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին է վկայում այն, որ ուսանողուհիներն իրենց առջև դրված խնդրին ոչ ավանդական ու հետաքրքիր լուծում են տվել՝ իրականացնելով հաջողված գովազդային արշավ իրենց համալսարանի շրջանակներում։ Մեր ընկերության կողմից ուսանողներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրագործվում և շատերն ընկերությունում աշխատելու հրավեր են ստանում։ Ուրախ եմ, որ այս անգամ ևս կարողացանք լինել ուսանողների կողքին, աջակցել նրանց նախագծի իրականացմանը։ Համոզված եմ՝ նման երիտասարդներին մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ են սպասում ապագայում»,-«Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
 
Միջոցառումը կազմված էր երկու մասից՝ առաջին հատվածում ելույթով հանդես եկան ուսանողները, ներկայացրեցին իրենց վերլուծությունները «Չորս մարքեթոլոգների սիրո խոստովանություն» վերնագրի ներքո, իսկ երկրորդ հատվածում՝ հանդիսատեսը վայելեց Կամերային թատրոնի «Սիրո խոստովանություն» ներկայացումը պրոֆեսիոնալ դերասանների կատարմամբ։ Պետական կամերային թատրոնի անձնակազմը մեծ ուրախությամբ ընդառաջել ու աջակցել էր ուսանողներին՝ ներկայացումից առաջ սեփական նախագիծը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն տալով։
 
Այսպիսով, ուսանողուհիների՝ Նվարդ Մաթևոսյանի, Անի Հայրապետյանի, Թեհմինե Սաֆարյանի և Ռիմա Պողոսյանի ուսանողների առջև դրված խնդիրը լուծված էր՝ գովազդային արշավի և կազմակերպված միջոցառման շնորհիվ նրանց հաջողվեց լսարանի և իրենց բուհի երիտասարդների ուշադրությունը գրավել «երիտասարդություն-թատրոն» հիմնախնդրին՝ ներկայացնելով լուծման իրենց (ոչ ավանդական) տարբերակները։