Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԹՈՒՄՈ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ


ԹՈՒՄՈ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ
29.06.2017

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է ԹՈՒՄՈ ամառային ճամբար, որի շրջանակներում երեխաները ոչ միայն ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, այլ նաև շփվում ու կապեր են հաստատում արտերկրից ժամանած իրենց հասակակից մասնակիցների հետ:

2017թ. ամառային ճամբարը սահմանամերձ Մովսես և Այգեպար գյուղերից ժամանած Անիի և Սարգիսի համար մեկնարկեց հունիսի 19-ին «Ռոստելեկոմի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ՝ հնարավորություն ընձեռելով երեխաներին մասնակցելու և իրենց անվճար ուսումնական հանգիստն անցկացնելու երևանյան ԹՈՒՄՈ կենտրոնում:

Մեկշաբաթյա ծրագրի շրջանակներում երեխաները մասնակցեցին ԹՈՒՄՈ կենտրոնի Անիմացիայի, Կայքերի մշակման, Ռոբոտաշինության դասընթացներին, խմբակից երեխաների հետ այցելություններ ունեցան հայաստանյան մշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, թանգարաններ, անցկացրին սպորտային խաղերով ու տարաբնույթ ծրագրերով հագեցած օրեր և ավարտին ներկայացրին սեփական տեխնոլոգիական և անիմացիոն նախագծերը:

Մասնավորապես, Համակարգչային անիմացիայի դասընթացների ընթացքում երեխաներն ուսումնասիրեցին, թե ինչպես ձևավորել եռաչափ խաղեր, ներկայացնել իրենց շուրջը եղած երևույթներն ու մարդկանց, կարճ պատմությունների ձևով ներկայացնեն իրենց գաղափարները՝ միաժամանակ օգտագործելով Adobe Flash և Animation Desk ծրագրերը:

Կայքերի մշակման դասընթացների ժամանակ երեխաները սովորել են ձևավորել սեփական դինամիկ կայքը՝ օգտագործելով HTML5 և CSS3 ծրագրերը դիզայնի, իսկ Adobe Dreamweaver ծրագիրը՝ ինտերակտիվություն հաղորդելու համար:

Թումո ստեղծարար կենտրոնի ամառային դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկղմվելու զուտ տեխնոլոգիական լուծումների մեջ, այլ նաև ազատություն է տալիս հետազոտությունների համար՝ ակտիվ շփում ապահովելով մշակույթի, սպորտի, ինչպես նաև հասակակիցների և տարբեր ոլորտների մասնագետների հետ: Որպես արդյունք դպրոցի սաները ծրագրի ավարտին կազմում են պրեզենտացիաներ և ներկայացնում սեփական ստեղծարար գաղափարներն ու նորույթները, ծրագրերն ու խաղերը:

Ամառը երեխաների համար հանդիսանում է ակտիվ հանգստի և հետազոտությունների շրջան, և մասնակցությունն ու տպավորությունները նմանօրինակ ծրագրերից անգնահատելի են նրանց համար:

«Ռոստելեկոմի» և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակական բնույթ է կրելու՝ ի նպաստ տեխնոլոգիապես կրթված և բազմակողմանի զարգացած երիտասարդության: