Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՂԹՈՂԸ


01.08.2018

"Ռոստելեկոմ"-ի ամենամյա ուսանողական ծրագրի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 30-ին ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում։

Նախագծին այս տարի մասնակցում էին ընտրական փուլը հաղթահարած 25 ուսանողներ ամենատարբեր բուհերից՝ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Հայ-ռուսականն համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտից։

"Ընդհանուր առմամբ այս նախագիծը յուրահատուկ է նրանով, որ բացի մարքեթինգին, վաճառքներին, կոմունիկացիաներին, տեխնիկական հարցերին և կարևոր այլ թեմաների շուրջ գործնական ընդհանուր գիտելիքներից ուսանողներն ընթացքում ծանոթանում են "Ռոստելեկոմ"-ի կորպորատիվ արժեքներին՝ պատասխանատվություն, որակ, նորարարություն, մարդկային վերաբերմունք, այլ, առաքելությանը, աշխատակազմին, հաճախորդների նկատմամբ որդեգրած քաղաքականությանը, ծանոթանում են քեյսերի, որոնք որպես հաճախորդ այլ կերպ կգնահատեին, իսկ այստեղ տեղեկանում են արտաքին աշխարհին ոչ տեսանելի, բայց շատ կարևոր մոտեցումների ու գործելաոճի։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) ընկերության համար սոսկ բառեր չեն և մենք շատ ենք կարևորում դրա յուրաքանչյուր դրսևորում։ Ընդ որում ուսանողներն ու կրթական ծրագրերը ընկերության ԿՍՊ (CSR) հիմնական ու կարևոր ուղղություններից են։ Այս և նման արժեքներն են, որոնց մասին պատմում և ներկայացնում են իմ գործընկերները դասընթացների ընթացքում։ Ուրախ ենք՝ նախագծի արդյունքում մեր անձնակազմ մուտք կգործեն երիտասարդներ, ովքեր ունեն ձգտումներ, թարմ մտքեր ու գաղափարներ, ունեն ձգտումներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին։ Շնորհավորում ենք հաղթողին և բարի գալուստ "Ռոստելեկոմ"",— նշեց "Ռոստելեկոմ"-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։

Ուսանողական ծրագիրն ընդգրկում էր ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ 10-ից ավելի թեմաների շուրջ (սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, աշխատաշուկայի առանձնահատկություններից մինչև օպտիկա, ցանցային լուծումներ և այլ հետաքրքրաշարծ ուղղություններ), գործնական նախագծեր, անհատական ու թիմային աշխատանքներ։ Ուսանողները ներկայացրել էին նաև իրենց առաջարկներն ու լուծումները "Ռոստելեկոմ"-ի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ։

Ծրագրի ավարտին հաղթող ճանաչվեց Հայ-ռուսականն համալսարանի Լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Իսաբել Բրոյանը, ով հնարավորություն ստացավ եռամսյա վարձատրվող ուսուցում անցնելու իր նախընտրած ստորաբաժանման կազմում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում՝ համալրելու "Ռոստելեկոմ" Հայաստանի անձնակազմը:

"Սա աննախադեպ հնարավորություն է յուրաքանչյուր ուսանողի համար։ Նախագծի շրջանակներում ուսանողների ձայնը լսելի է դառնում․ կարծում եմ, շատ քիչ ընկերություներ են նման հնարավորություն ընձեռում ուսանողներին ինքնարտահայտման ու սեփական առաջարկները ներկայացնելու համար", —նշեց նախագծի հաղթող Իսաբել Բրոյանը։

Կրեատիվ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած ուսանողները, ինչպես և նախորդ տարիներին, ևս աշխատանքի առաջարկներ ստացան։

Նախագիծն անց է կացվում չորրորդ անգամ և ամեն տարի առնվազն հինգ ուսանող աշխատանքի է անցել "Ռոստելեկոմ» Հայաստանի գրասենյակներում։ Մասնակիցները աշխատում են ՏՏ անվտանգության, ցանցերի նախագծման, վաճառքի, հաճախորդների սպասարկման և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին, մշակույթին և ամենակարևորը՝ աշխանքի անցնելու նման ընկերությունում։