Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ


17.09.2018

Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձան Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլի հաղթողները՝ Արմ սայբեր քիդզ (Arm Cyber Kids) թիմի կազմում Ինես և Աշոտ Գասպարյաններն էին։ 


«Լինելով տեխնոլոգիական ընկերություն՝ «Ռոստելեկոմ»-ը շատ է կարևորում նման միջոցառումները, քանի որ երեխաների ուշադրությունն է կենտրոնացվում ռոբոտաշինության և մի շարք այլ պահանջված ու արդիական առարկաների շուրջ։ Հայաստանյան փուլի հաղթողները հնարավարություն կստանան մասնակցելու նաև միջազգային մրցաշարերին, ուր նրանք նոր փորձառություն և գիտելիքներ ձեռք կբերեն»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։Եվս երկու թիմ արժանացան պատվոգրերի՝ Վիզ Քիդզ (Whiz Kids) թիմը Երևանից «Առաջին Կարգ» և Սյունիքի մարզից Դուխով թիմը «Տարիքային խմբում լավագույն արդյունք» անվանակարգերում։

2018թ․օլիմպիադային մասնակցեց 12 թիմ Երևանից և մարզերից, իսկ հաղթող թիմը միջազգային ժյուրիի հաստատումը ստանալուց հետո հնարավոր է ներկայացնի Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլի ընթացքում, որը տեղի կունենա նոյեմբերին Թայլանդում։

Այս տարի մրցույթն անց էր կացվում «Սնունդը կարևոր է» կարգախոսի ներքո, և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում և այլն։

Հայաստանում օլիմպիադան անց է կացվում 2016թ.-ից և նպատակ ունի խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը, ընդ որում տարեցտարի ավելի մեծ թվով թիմեր են ցանկանում մասնակցել ամենամյա միջոցառմանը։

Հայաստանում մրցույթի պաշտոնական կազմակերպիչը հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը։ 2018թ․ օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։

Միջոցառման անցկացման վայրը «Այբ» դպրոցն էր, և ժամը 16։00-ից սկսած հյուրերը մասնակցեցին նաև նախատեսված ծրագրին՝ շրջայցին և ռոբոտների ցուցադրությանը ՖաբԼաբ-ում, լեգո խաղերին Mind Centre-ի և Whiz Code Academy-ի հետ, ազգային պարերի ուսուցմանը և հյուրասիրությանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի մասին

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը և նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։
Մրցույթը ստեղծվել է 2004 թվականին։ Այսօր մրցույթին տարեկան մասնակցում է 6-25 տարեկան 60.000-ից ավելի երեխա և երիտասարդ՝ աշխարհի ավելի քան 60 երկրից:
Մրցույթի հայաստանյան փուլի պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։

Տեխնիկական տվյալներ մրցույթի մասին

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։ Թիմի մարզիչը չի կարող լինել թիմի անդամ։
Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Մասնակցության համար պարտադիր չէ որևէ կոնկրետ դպրոց ներկայացնել։ Թիմը կարող է ձևավորվել տարբեր դպրոցների աշակերտներից։ Թիմերը կարող են մրցել տարբր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․
• Սովորական մրցույթ
• «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ
• Բաց մրցույթ
• WeDo սովորական մրցույթ

Ինչպես է ընտրվում հաղթողը

Ռոբոտը երեք անգամ կատարում է առաջադրանքը։ Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած ռոբոտը։