Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԵԼ Է"EPIC" ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆԸ


14.08.2017

Օգոստոսի 12-ին և 13-ին "Ռոստելեկոմ" Հայաստանի հովանավորությամբ Ծաղկաձոր քաղաքում անցկացվեց "EPIC" բացօթյա ռոք փառատոնը։


"Ռոստելեկոմը" ապահովել էր փառատոնի անցկացման ողջ տարածքը անվճար WiFi կապով և մասնակիցները հեշտությամբ կարողանում էին երկու օրերի ընթացքում կիսվել իրենց տպավորություններով և ուղիղ միացումներով ընկերների ու հարազատների հետ։

Փառատոնը կազմակերպվել էր "Արմենիա թրեվլ" ընկերության կողմից "EPIC" միջազգային ամառային դպրոցի շրջանականերում, որին աջակցել էր նաև "Հայաստանի ռոք ասոցիացիան", իսկ գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր "Ռադիո Վան"-ը։ 

"EPIC" բացօթյա ռոք փառատոնի ընթացքում ելույթով հանդես եկան AlternatiV, Mad Paradox, VishUp, ԴՈԳՄԱ/ DOGMA, Ոստան Հայոց/ Vostan Hayots, Որդան կարմիր/Vordan Karmir, ԷՄՊԻՐԵՅ/ EMPYRAY, Ռոզեն Տալ/Rozen Tal, Նեմրա/Nemra, The Black Marrows, The Pillows Family, Fairwind, Miki Aelia, The Windrose խմբերը և Գոռ Սուջյանը։