Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Առցանց բաժանորդագրությունն այլևս իրականություն է


13.03.2015

Ռոստելեկոմն այսուհետ հայտեր կընդունի նաև առցանց։

Ռոստելեկոմի ծառայություններին Երևանում և մարզերում այսուհետ հնարավոր կլինի բաժանորդագրվել տանը՝ ընդամենը լրացնելով առցանց հայտ նախընտրելի ծառայություններով ու սակագնային փաթեթով:

 

Web SalesԱռցանց բաժանորդագրության դեպքում (ինչպես նաև բաժանորդագրության այլ տարբերակներում) հայտը լրացնելուց հետո զանգի միջոցով ստուգվում են տվյալներն ու տասնօրյա ժամկետում բաժանորդին այցելում են մասնագետները,  կատարում միացումներ:

 

Բաժանորդագրության այս տարբերակը թույլ է տալիս խնայել ժամանակն ու միջոցները և հայտը լրացնել տանը՝ սեփական համակարգչով՝ բաժանորդագրվելով ընկերության ցանկացած ծառայությանն ու սակագնայն փաթեթին:

 

«Վաճառքի առցանց տարբերակն ընկերությունը մշակեց ելնելով  պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am ակտիվ այցելությունների թվից, որն օրական հասնում է 6000-7000 այցելուի: Մեր կայքը գրավում է իր պարզությամբ ու հագեցվածությամբ. բաժանորդներն ու բաժանորդագրվել ցանկացողները հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը: Առցանց բաժանորդագրության շնորհիվ հնարավոր է դառնում ստուգել Ռոստելեկոմի ծառայությունների հասանելիությունը ձեր իսկ հասցեում և տեղում լրացնել հայտն ու առավելագույնը տասնօրյա ժամկետում դառնալ բաժանորդ: Կարծում եմ շատերի համար՝ հատկապես աշխատող քաղաքացիներին, ծառայություններին բաժանորդագրության այս տարբերակն ավելի հարմար կլինի», -  նշեց «Ռոստելեկոմ» խմբի անդամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

 

Բաժանորդագրվելու գործընթացն առցանց տարբերակի շնորհիվ դարձել է հասանելի բոլորին, անգամ նրանց, ովքեր տանն են և ինչ-ինչ պատճառներով չեն կարող մոտենալ Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներ կամ վաճառակետեր:

 

Ռոստելեկոմը 2014թ. տվյալներով հանդիսանում է հայաստանյան հեռահաղորդակցության շուկայի ամենադինամիկ զարգացող և աճ ապահովող ընկերությունը, որը մշտապես հոգում է իր բաժանորդների հարմարավետության մասին: