Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Հատուկ առաջարկ նոր բաժանորդների համար


15.05.2018

Մայիսի 17-ին՝ Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրվա կապակցությամբ Ռոստելեկոմ ընկերությունը ընձեռում է բացառիկ հնարավորություն։ Մայիսի 17-ից 19-ը Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներում ինտերնետի ծառայություններին առաջին՝ 50 միացող նոր բաժանորդները (ֆիզիկական անձ հանդիսացող) կստանան Kaspersky Internet Security-ից անվճար բանալիներ 3 ամիս ժամկետով: Բանալիները հնարավոր կլինի ակտիվացնել մինչև հունիսի 17-ը ներառյալ։ Առաջարկը գործում է միայն հայկական ինտերնետային տիրույթում։

Kaspersky Anti-Virus ծրագրերի շնորհիվ Windows կամ Mac ՕՀ գործող համակարգիչները, ինչպես նաև Android ՕՀ ունեցող սմարթֆոնները և պլանշետները, կլինեն պաշտպանված անհայտ վնասակար ծրագրերից (Virus, Worms, Trojan, Spyware, Adware, Keylogger, Botnet, Rootkit և այլն)՝ ապահովելով համացանցից օգտվելու անվտանգ ու հուսալի միջավայր։