Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Էլ ավելի բարձր արագություններ Ձեզ համար


17.02.2014

 

Ռոստելեկոմը փոխում է ինտերնետի արագության մասին պատկերացումները` հավատարիմ մնալով իր կարգախոսին և տրամադրելով նոր հնարավորություններ: Մշտապես լինելով իր սպառողի կողքին` ընկերությունը զգալի բարձրացնում է ոչ միայն ինտերնետ ծառայության, այլև Տրիո կոնստրուկտոր ծառայությունների փաթեթում ներառված ինտերնետի արագությունը և գործող, և նոր բաժանորդների համար` միևնույն ժամանակ պահպանելով գործող սակագները:

Այսօրվանից սկսած` Ռոստելեկոմի կողմից առաջարկվող սակագնային փաթեթները կգործեն հետևյալ արագություններով`


Սակագնային փաթեթ Անլիմ

Ռումբա – 6000 դրամ – մինչև 6 Մբ/վ

Մամբո – 7000 դրամ – մինչև 10 Մբ/վ

Սալսա – 9000 դրամ – մինչև 14 Մբ/վ

Սամբա – 12000 դրամ – մինչև 17 Մբ/վ

 

Այսուհետ կարող եք ստեղծել Ձեր Տրիո կոնստրուկտոր, Տրիո կոնստրուկտոր ժամկետային կամ Տրիո կոնստրուկտոր ժամկետային + ծառայությունների փաթեթն էլ ավելի բարձր արագություններով: Ծառայությունների փաթեթում ներառված ինտերնետի 10 Մբ/վ, 18 Մբ/վ և 25 Մբ/վ արագությունների փոխարեն այսուհետ կգործեն մինչև 11 Մբ/վ, մինչև 22 Մբ/վ և մինչև 33 Մբ/վ արագությունները:

Մանրամասների համար` Ինտերնետ, Տրիո կոնստրուկտոր: