Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


" ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ " ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՆԽԱՓԱՆ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԻՆՏԵՐՆԵՏ


04.05.2018

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կայուն և անխափան աշխատանքը, հանդիսանալով երկրում ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, մեծապես կարևորվում է հատկապես կարևոր բազմամարդ զանգվածային միջոցառումների ժամանակ:  
 
Հայաստանում ինտերնետի գլխավոր մատակարարներից մեկը, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ ողջ տարածքը ապահովում է գերարագ ինտերնետ կապով՝ հիմքում ունենալով նորագույն օպտիկական ցանցն ու տեխնոլոգիական լուծումները, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է ("Ռոստելեկոմ" Հայաստան)։
 
Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների համատեքստում ընկերությունն  ապահովել է կայուն և որակյալ ծառայություններ՝ հնարավորություն տալով բնակչությանը համացանցի միջոցով առցանց հետևել  իրադարձություններին և նորություններին։
 
Քանի որ լրահոսի հիմնական շեշտադրումը եղել է առցանց ռեսուրսների և հեռարձակումների միջոցով, ընկերության բաժանորդները, չնայած ցանցի գերծանրաբեռնվածությանը, հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի դիտելու և տեղեկանալու նորություններին  գերարագ ինտերնետի միջոցով:
 
Ընկերության տվյալների կենտրոնում արդեն շուրջ հինգ տարի է տեղակայված են համաշխարհային բովանդակություն տրամադրող ընկերությունների՝ Google (այդ թվում նաև Youtube), Rutube.ru, Mail.ru, ok.ru (Ondoklassniki.ru), իսկ 2017թ.-ից նաև Facebook սոցիալական ցանցի սերվերները (cache), ինչը նշանակում է, որ այս ռեսուրսների բովանդակությունը տեղակայվում է Հայաստանում՝ ընկերության ցանցից օգտվող յուրաքանչյուր բնակչի հնարավորություն տալով մի քանի անգամ ավելի արագ ստանալու այդ ռեսուրսներում շրջանառվող նյութերը։  
 
Ընկերության համապատասխան ստորաբաժանումները՝ հատկապես տեխնիկական անձնակազմը, այս օրերին աշխատել է ուժեղացված  24/7 ռեժիմով, որպեսզի ցանցը շարունակի իր բնականոն անխափան աշխատանքը և բոլոր օգտատերերը օգտնվեն որակյալ կապից:  
 
"Տարիներ շարունակ "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ընկերությունը խորքային և տեխնոլոգիական ներդրումներ է իրականացրել Հայաստանի տարածքում  կառուցելով լայն ծածկույթով օպտիկամանրաթելային ցանց, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս միջազգային կապուղիներով կապ հաստատելով կարևորագույն համաշխարհային կենտրոնների հետ։ Մեր ընկերության մուտքը հեռահաղորդակցության ծառայությունների շուկա մեծապես նպաստել է ժամանակին ինտերնետի  գների շեշտակի անկմանը և արագությունների բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան բոլոր օգտատերերին, ընկերություններին, պետական կառույցներին օգտվել տարածաշրջանում նվազագույն գներով մատուցվող ժամանակակից գերարագ ինտերնետից և հարակից ծառայություններից։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին ոլորտում առկա զարգացումներին, ապա վստահ կարող եմ ասել, որ "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ՓԲ ընկերությունը միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել և՛ ծառայությունների, և՛ սպասարկման որակով, և՛ ցանկացած իրավիճակում կայունությամբ ու վստահության պահպանմամբ։ Վստահ կարող եմ ասել, որ այս ամենի հետևում կանգնած է մեր պրոֆեսիոնալ թիմի՝ մեզանից յուրաքանչյուրի շարունակական ու նվիրված աշխատանքը։
 
Վերջին օրերի ժողովրդական շարժման ընթացքում էլ բաժանորդների համընդհանուր գոհունակությունը  փաստում է, որ "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ՓԲ ընկերությունը ամենավստահելի ու կայուն ծառայությունների մատակարարն է: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր այս օրերին ակտիվ կերպով որոշում են կայացրել միանալ և օգտվել մեր ծառայություններից»,— նշեց "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ՓԲԸ, "Ռոստելեկոմ" Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
 
Կառույցի ղեկավարը հավելեց նաև, որ չնայած բոլոր ձեռքբերումներին, առաջնայինը շարունակում են մնալ ընկերության բաժանորդների պահանջմունքներն ու առաջարկները, և իրենց ողջ թիմի ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների շուրջօրյա տրամադրմանը։