Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ԱՐՎԵՍՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ" ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ "ՍՈՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂ"-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ


14.07.2017


Հունիսի 10-ից սկսած «Արվեստը բոլորի համար» նախագծի կրթական ծրագրերին մասնակցեց Կոտայքի «ՍՕՍ Մանկական Գյուղ»-ի 36 երեխա (6-16 տ.) տարբեր տարիքային խմբերով։

Խմբերին համապատասխան ընտրվել էին «Փազլ, ուրվագիծ, նկարագրություն», «Իմ տունն իմ ամրոցն է», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ», «Կռահիր նկարը» ծրագրերը (յուրաքանչյուր խումբ մասնակցեց երկու ծրագրի)։

«Ռոստելեկոմը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ 2016թ․ վերջից իրականացվում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրերին մասնակցում են խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող և այլ խմբերի երեխաներ։

Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։

Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։

Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով՝ մասնագետները նախադպրոցականների և դպրոցականների համար իրականացնում են կրթական հիմական չորս ծրագիր, որոնք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը:

***

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքը և զարգացումը:

Կազմակերպությունը հիմնադրվել 1989թ.-ին ի պատասխան 1988թ.-ի դեկտեմբերի կործանարար երկրաշարժի:

1990թ.-ին Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր երկրաշարժի արդյունքում կորցրել էին իրենց ծնողներին:

Դա առաջին ՍՕՍ Մանկական գյուղն էր նախկին սովետական երկրների տարածքում:

1994թ.-ին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որը կոչված է ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ ընտանիքների և հարևան համայնքների երեխաների համար:

2001թ.-ին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ:

2009թ.-ին Իջևանում բացվեց Հայաստանի երկրորդ ՍՕՍ Մանկական գյուղը: Ներկայումս ՍՕՍ Մանկական Գյուղեր ՀԲՀ գործունեությունը ներառում է երեխաների խնամքի և ընտանիքների ամրապնդման համայնքային ծառայությունների, ինչպես նաև կրթական ծրագրերի լայն շրջանակ՝ միևնույն ժամանակ զբաղվելով Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմամբ՝ շահերի պաշտպանության ազգային ծրագրերի իրականացման միջոցով:

***
Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի:

Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը բազմապիսի են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները», Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: