Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ AIESEC-Ի ԵՐՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՍՎԵՑ ՀԱՋՈՂ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁՈՎ


ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ AIESEC-Ի ԵՐՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՍՎԵՑ ՀԱՋՈՂ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁՈՎ
27.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ AIESEC-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՍՎԵՑ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՈՎ

Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը՝ երիտասարդներին ներկայացնելով ընկերության հաջող կառավարման գաղտնիքներն ու ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումները ՀՀ-ում վերջին մի քանի տասնամյակների ընթացում։ 

Մասնավորապես, անմիջական մթնոլորտում անցկացվող պրեզենտացիայի ժամանակ գլխավոր տնօրենն անդրադարձավ զարգացման հիմնական ուղղություններին, որոնք շատ կարևոր են յուրաքանչյուր ընկերության համար՝ բիզնեսի կառավարման, գնահատման ու զարգացման հիմնասյուներն են, անդրադարձ կատարեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներին ՀՀ-ում, տեխնոլոգիական նորույթներին։
 
«Այսօր ես որոշ փակագծեր բացեցի և ներկայացրեցի մեր ընկերության հաջողության բանալին հանդիսացող կարևոր ուղղությունները։ Համոզված եմ՝ այս երիտասարդներից շատերն ապագայում իրենք են նման հանդիպումներ ունենալու որպես ղեկավարներ։ Երիտասարդների համար շատ արժեքավոր են այն գիտելիքներն ու փորձը, որը կարող են փոխանցել նրանց փորձառու մենեջերները և դա միջազգայնորեն ընդունված գործընթաց է։ «Ռոստելեկոմը» տարիներ շարունակ համագործակցում է հայաստանյան AIESEC-ի հետ և շարունակելու ենք ակտիվ երիտասարդների կողքին լինել»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։


Մասնակիցների թվում էին երիտասարդ ուսանողներ Հայաստանից և արտերկրից, ովքեր հետաքրքրություն ցուցաբերեցին կառավարման ամենատարբեր ուղղությունների նկատմամբ՝ տեխնիկականից մինչև անձնակազմի համալրման սկզբունքներն ու կառավարման հիմնարար տարրերը։
AIESEC-ի համաժողովի հիմնական թեման Առաջնորդության ձևավորումն էր, ինչը Հայաստանում միավորել էր ավելի քան քառասուն տարբեր ազգության երիտասարդների մեկ գաղափարի շուրջ։