Job

 

ԱշխատավայրԱշխատանքային ժամերԴիմումների ընդունման վերջնաժամկետ
ք. Հրազդան

09:00-18:00

28.11.2018


Մանրածախ վաճառքի մասնագետ


Աշխատանքային ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ, 4 ժամ տևողությամբ


Աշխատանքային գործառույթներ`

  •  Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն,
  • Կատարված գործարքների մասին հաշվետվությունների ներկայացում,
  • Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
  • Մասնակցություն վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
  • Մասնակցություն նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
  • Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում, 
  • Ծառայությունների կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից տրամադրված սարքավորումների վերադարձման գործընթացների իրականացում,
  • Ընկերության բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման գործընթացների իրականացում,
  • Հաճախորդների տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
  • Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:

Պահանջներ`

-Կրթություն` բարձրագույն,

-Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE,

-Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),

-Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ:

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ պարտադիր նշելով համապատասխան հաստիքի անվանումը: