Job-arm

 

ԱշխատավայրԱշխատանքային ժամերԴիմումների ընդունման վերջնաժամկետ
ք. Երևան 09:30-18:00 15.04.2020

Կորպորատիվ վաճառքի մասնագետ

Աշխատանքային գործառույթներ`

  • Ընկերության ծառայությունների վաճառքի իրականացում,
  • Պոտենցիալ բաժանորդների գործունեության ուսումնասիրություն, բաժանորդների կարիքների, դրանց ուղղվածության և մակարդակի բացահայտում,
  • Հատուկ կարևորության բաժանորդների հետ տարվող աշխատանքներ, որոնք ուղղված են հաճախորդի պահանջների մաքսիմալ բավարարմանը և երկարաժամկետ համագործակցության ապահովմանը,
  • Նոր բաժանորդների ձեռքբերմանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացում,
  • Հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում, նախնական բանակցությունների վարում, պայմանագրերի նախագծերի ներկայացում, յուրաքանչյուր հաճախորդի պահանջների ճշգրտում, առաջարկների նախնական տարբերակների մշակում կոնկրետ հաճախորդի համար,
  • Գոյություն ունեցող բաժանորդների հետ մշտական կապերի պահպանում,
  • Բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ հաճախորդների շահերի մաքսիմալ պաշտպանության նպատակով,
  • Բաժանորդների կողմից բողոքների առկայության դեպքում դրանց պատճառների բացահայտում, առաջացած խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների անհապաղ իրականացում,
  • Բաժանորդների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում և վարում,
  • Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

 

 

Պահանջներ`

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,

- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,

- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն,

- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Office:

 

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

 

Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ:

Ծանուցում

 

Հարգելի դիմորդ,

 

Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով պայմանավորված և առաջնորդվելով Մնա տանը սկզբունքով՝ հարցազրույցները հետաձգվում են մինչև երկրում տիրող արտակարգ դրության ավարտը:

 

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն

 

Սիրով՝ Ռոստելեկոմ թիմ