Job-arm

ԱշխատավայրԱշխատանքային ժամերԴիմումների ընդունման վերջնաժամկետ
ք. Երևան 09:00 - 18:30, 13:30-23:00 02.07.2017


Ճարտարագետ (Տեխնիկական սպասարկում)


Աշխատանքային գործառույթներ`

  • Աջակցություն հանգույցի սարքավորումների տեղակայման և պահպանման աշխատանքներին,
  • Ցանցի անվտանգության ապահովման միջոցառումների ներդրում, պահպանում և հսկողություն, ամենօրյա կանխարգելիչ միջոցառումների իրականացում,
  • Ցանցի օգտագործման մոնիթորինգի անցկացում,
  • Ծառայություններին առընչվող խնդիրների աղբյուրների որոշում և առաջացած խնդիրների վերացմանն ուղված միջոցառումների կազմակերպում (սարքավորման խնդիր, ծրագրային ապահովման խնդիր, հասանելիություն, այլ),
  • Հաճախորդներին համապատասխան միջոցառումներ իրականացնելու մասին խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդ-տեխնիկական ստորաբաժանում կապի ապահովում հնարավոր խնդիրների արագ վերացման նպատակով,
  • Հաճախորդների հեռախոսազանգերի և խափանման հայտերին արագ արձագանքում՝ սահմանված կարգի համաձայն,
  • Հաճախորդների զանգերի, հայտերի վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և գրանցում,
  • Տեխնիկական խնդիրների վերաբերյալ հստակ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին և ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,
  • Ընկերության հաճախորդների պրոֆեսիոնալ, արդյունավետ տեխնիկական սպասարկում՝ նպաստելով հաճախորդների հետ աշխատանքային լավ հարաբերությունների ստեղծմանը,
  • Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

 

Պահանջներ՝

- Կրթություն՝ բարձրագույն/համապատասխան ոլորտի/Cisco

- Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE

- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն

 

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: