Նոր ՍՄԱՐԹ IPTV

Հիմնովին նոր Սմարթ IP հեռուստատեսության ծառայություն Ռոստելեկոմից, որի միջոցով Ձեր հեռուստացույցը կդառնա ՍՄԱՐԹ։

 

Ինչպես օգտվել Սմարթ հեռուստատեսությունից

 


Ծառայություն Մուլտիսկրին

Multiroom - Վերածե՛ք Ձեր բնակարանի յուրաքանչյուր սենյակ կինոթատրոնի Multiroom ֆունկցիայի միջոցով։

NPVR – Ձայնագրե՛ք և պահպանե՛ք Ձեր սիրելի հաղորդումները՝ օգտվելով ամպային տեխնոլոգիաներից։

SVOD – Բաժանորդագրվե՛ք ֆիլմերի փաթեթներին և օգտվե՛ք ֆիլմերի հարուստ տեսադարանից մատչելի պայմաններով։

TVOD (Catch-Up) - Ռոստելեկոմի Սմարթ IP հեռուստատեսությունը յուրօրինակ ժամանակի մեքենա է, որը Ձեզ հնարավորություն կտա հետ գնալ անցյալ և դիտել սիրելի հաղորդումներն ու ֆիլմերը:

EPG – Հաղորդումների էլեկտրոնային ցանկ


Ռոստելեկոմի SmartBox-ի միջոցով Դուք կօգտվեք հետևյալ հնարավորություններից՝

YouTube-ը Ձեր հեռուստաէկրանինYouTube – Վայելե՛ք YouTube կայքի ողջ պարունակությունը Ձեր հեռուստացույցի էկրանից։

Մանկական Rutube – Ընտրյալ և սիրված մուլտֆիլմեր հատուկ Ձեր փոքրիկների համար։

Radio – Բազմաթիվ արտասահմանյան և լոկալ ռադիոկայաններ՝ որակյալ թվային հեռարձակմամբ։

Նորություններ – Հայտնվե՛ք համաշխարհային լրահոսի կենտրոնում:

Եղանակի տեսություն – Օդերևութաբանական մանրամասն տեղեկատվություն ընթացիկ օրվա և առաջիկա մեկ շաբաթվա եղանակի վերաբերյալ։

 

Այսպիսով՝ Սմարթ IP հեռուստատեսությունը կապահովի Ձեր լիակատար հեռուստաժամանցը։


Նոր Դուո ծառայությունների փաթեթՍմարթ IP հեռուստատեսությունից շահավետ պայմաններով օգտվելու համար Ռոստելեկոմը մշակել է ԴՈՒՈ և ՏՐԻՈ փաթեթային առաջարկներ:

 

Առաջի՛նը վայելեք նոր հեռուստատեսության աննախադեպ հնարավորությունները և դարձրե՛ք Ձեր հեռուստացույցը ՍՄԱՐԹ։




Ռոստելեկոմ՝ ՍՄԱՐԹ հնարավորություններ

  

Հեռուստաալիքների հեռարձակումը իրականացվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ կողմից: Հեռարձակման լիցենզիա՝ N144: