Ստորև ներկայացված են ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդին տրամադրվող բոլոր ծառայությունները կարգավորող պայմանները, վճարման կարգը, ինչպես նաև սարքերն ու դրանց տրամադրման պայմանները:

 

Բաժանորդագրություն տեղում

Ռոստելեկոմի ծառայություններին կարող եք բաժանորդագրվել անվճար և հենց Ձեր բնակարանում: Ընդամենը անհրաժեշտ է համոզվել, որ մեր ծառայությունները հասանելի են Ձեր հասցեում, այնուհետև զանգահարել

060 46 46 46 հեռախոսահամարին, և մեր աշխատակիցը Ձեր կողմից նշված ժամանակահատվածում կմոտենա Ձեր նախընտրած վայրը ԱՆՎՃԱՐ բաժանորդագրության համար:

 

Սարքի տեղափոխություն

Ռոստելեկոմի յուրաքանչյուր բաժանորդ միևնույն հասցեում իրավունք ունի կատարել իրեն տրամադրված սարքի տեղափոխություն: Միևնույն հասցեում սարքի տեղափոխության ծառայության համար գործում է 6000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճար:

 

Անվանափոխություն

Բաժանորդի անվանափոխության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ոչ բացասական հաշվեկշռի առկայությունը: Անվանափոխության ծառայությունից հնարավոր է օգտվել առանց ժամկետային և քանակական սահմանափակումների: Անվանափոխության ծառայությունը մատուցվում է առանց վճարի գանձման: Պայմանագրի անվանափոխության դեպքում գործող բաժանորդի հաշվեկշիռը փոխանցվում է նոր բաժանորդին:

 

Հասցեի փոփոխություն

Ցանկացած Բաժանորդ կարող է օգտվել հասցեի փոփոխության ծառայությունից, եթե նոր հասցեն գտնվում է Ռոստելեկոմի ցանցի հասանելիության տարածքում և գործող ու նոր հասցեները գտնվում են միևնույն քաղաքում:

Հասցեի փոփոխության ծառայության հետ կապված չկան քանակական սահմանափակումներ:

Հասցեի փոփոխության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ժամկետանց պարտքերի բացակայությունը:

Հասցեափոխության իրականացման ժամանակահատվածում տվյալ բաժանորդի հաշվին շարունակում է հաշվարկվել ամսավճար: Հասցեի փոփոխության ծառայությունը տրամադրվում է առանց վճարի գանձման: 

 

Ժամանակավոր կասեցում

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է ծառայությունների մատուցումը։ 

Ժամանակավոր կասեցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Սարքի փոխարինման/Wi-Fi ակտիվացման ծառայություն

Ցանկացած Բաժանորդ կարող է դիմել Օպերատորին իրեն տրամադրված Սարքը Wi-Fi հնարավորությամբ Սարքով փոխարինելու համար: Բաժանորդը կարող է նաև դիմել իրեն տրամադրված Սարքի Wi-Fi ծառայությունն ակտիվացնելու համար: Սարքի փոխարինում իրականացնելու կամ Սարքի վրա Wi-Fi ակտիվացնելու համար բաժանորդն իր հաշվին չպետք է ունենա ժամկետանց պարտքեր և պետք է կատարի 11,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճարում: Միանվագ վճարը հաշվեգրվում է ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման նախքան հաշվեգրման ամսին հաջորդող ամսվա 15-ը:

 

Ստատիկ IP հասցե

Ինտերնետ ծառայության յուրաքանչյուր բաժանորդ ստանում է 1 հատ դինամիկ IP հասցե:

Բաժանորդը կարող է ձեռք բերել առավելագույնը 1 հատ ստատիկ IP հասցե 1500 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսական վճարով: Ստատիկ IP հասցե ծառայության ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի: Ստատիկ IP հասցե ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ նախապայման է ժամկետանց պարտքերի բացակայությունը:

 

Հաշվի վերծանում

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է ստանալ հաշվի վերծանում, որն իրենից ներկայացնում է առավելագույնը վերջին 12  ամիսների ընթացքում իր սակագնային փաթեթի մեջ ներառված ծառայությունների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի մասին մանրամասն տեղեկատվություն: Հաշվի վերծանում ծառայության դիմաց բաժանորդը վճարում է 200 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճար՝ անկախ տրամադրվող հաշվի վերծանման ժամանակահատվածից: Յուրաքանչյուր բաժանորդ, անկախ տվյալ պահին իր հաշվի կարգավիճակից, կարող է օգտվել Հաշվի վերծանում ծառայությունից: Օպերատորը պարտավոր է բաժանորդին տրամադրել հաշվի վերծանում մինչև նախորդ 12 ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար, բաժանորդի կողմից ընտրված ժամանակահատվածի չափով:

 

Հեռախոսահամարի փոփոխություն

Բաժանորդը կարող է փոխել իր սակագնային փաթեթի մեջ ներառված Ֆիքսված հեռախոսակապի ծառայության գործող հեռախոսահամարը՝ Օպերատորին միանվագ վճարելով նոր՝ ձեռք բերվող հեռախոսահամարի գումարը: Հեռախոսահամարի փոփոխության ծառայությունից կարելի է օգտվել միայն այն դեպքում, եթե բաժանորդը չունի ժամկետանց պարտքեր: 

 

Գեղեցիկ հեռախոսահամարի ընտրություն

Բաժանորդը կարող է ընտրել տվյալ պահին վաճառքի ենթակա հեռախոսահամարների ցանկից: Գոյություն ունի հեռախոսահամարների սակագների դասակարգում՝ կախված տվյալ հեռախոսահամարի տեսակից (Արծաթ, Ոսկի, Պլատին, Պրեմիում): Բացի Արծաթ (8000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ), Ոսկի (30 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ), Պլատին (50 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) և Պրեմիում (100 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) հեռախոսահամարներից մնացած բոլոր հեռախոսահամարները համարվում են Ստանդարտ համարներ և տրամադրվում են առանց վճարի գանձման:

Գեղեցիկ հեռախոսահամարների գնացուցակ և պայմաններ

 

Անհրաժեշտ սարքավորումները

Ֆիզիկական եվ իրավաբանական անձանց համար GPON տեխնոլոգիայով մատուցվող ծառայությունների մատուցման համար օգտագործվում են PSG1282, PSG1282N (Wi-Fi ծառայության հնարավորությամբ), AN5506-04-FG (Wi-Fi ծառայության հնարավորությամբ) սարքավորումները: Հեռուստատեսության ծառայության տրամադրման համար օգտագործվում են Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H, ZTE B760E սարքավորումները:

 

Սարքավորումների տրամադրման պայմանները

PSG1282 սարքավորումը տրամադրվում է առանց վճարի գանձման մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: PSG1282 սարքավորումը օպերատորի հայեցողությամբ կարող է տրամադրվել որևէ Wi-Fi սարքի հետ համատեղ 11000  դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: 

Եթե բաժանորդին տրամադրված PSG1282 մոդելի սարքը վնասվել կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 45,000 դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք: 

PSG1282N և AN5506-04-FG սարքավորումները (առանց Wi-Fi ծառայության ակտիվացման) տրամադրվում են առանց վճարի գանձման մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: 

PSG1282N և AN5506-04-FG սարքավորումները (ակտիվացված Wi-Fi ծառայությամբ) տրամադրվում են 11000 դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով:

Միանվագ վճարը հաշվեգրվում է Wi-Fi ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման ծառայությանը Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա մինչև 15-ը ներառյալ:

Եթե բաժանորդին տրամադրված PSG1282N կամ AN5506-04-FG մոդելի սարքը վնասվել կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 60,000 դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք:

Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R և ZTE B760H հեռուստատեսային սարքավորումները տրամադրվում են առանց վճարի գանձման, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով:

Եթե բաժանորդին տրամադրված Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H կամ ZTE B760E մոդելի սարքը վնասվել (վնասվածքը չի հանդիսանում Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H կամ ZTE B760E մոդելի սարքի գործարանային թերության հետևանք) կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 40,000 (քառասուն հազար) դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք: 

 

Վճարման և ծառայությունների անջատման կարգը

Բաժանորդին GPON տեխնոլոգիայով տրամադրվող ծառայությունների դիմաց վճարման կարգը հետվճարային է: GPON տեխնոլոգիայով տրամադրվող ծառայություններին նոր բաժանորդագրության դեպքում (Ծառայությունների փաթեթների Բաժանորդների դեպքում նաև գործող այլ սակագնային փաթեթից Ծառայությունների փաթեթին անցման դեպքում) տվյալ սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարի հաշվարկը սկսվում է ակտիվացմանը հաջորդող օրվանից: Բոլոր այլ դեպքերում սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարը սկսում է հաշվարկվել ծառայությունների ակտիվացման օրվանից: Ծառայությունների ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի:

Ֆիքսված հեռախոսակապի ծառայությամբ սակագնային փաթեթներում ներառված րոպեները չեն հաշվարկվում ըստ օրերի և յուրաքանչյուր ամսվա ընթացքում Բաժանորդը ստանում է տվյալ սակագնային փաթեթով սահմանված րոպեների ամբողջական ծավալը՝ անկախ նրանից, թե տվյալ սակագնային փաթեթով նախատեսված ծառայությունները քանի օր է ակտիվ եղել ամսվա ընթացքում: Եթե Բաժանորդը մինչև հաշվետու ամսվա ավարտը չի օգտագործում իր սակագնային փաթեթով նախատեսված անվճար րոպեների ամբողջ ծավալը, ապա չօգտագործված րոպեները զրոյանում են և հաջորդող ամսվա առաջին օրը բաժանորդին տրամադրվում է անվճար րոպեների ամբողջական ծավալ ընթացիկ ամսվա համար:

Եթե Բաժանորդը մինչև Օպերատորի Պայմաններով սահմանված ծառայությունների դիմաց վճարման վերջնաժամկետը չի վճարում Ծառայությունների համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ, ապա Օպերատորը ժամանակավորապես կասեցնում է Ծառայությունները, մինչև դրանց համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ վճարելը: Կասեցված ժամանակահատվածի համար ամսավճարի հաշվեգրում չի իրականացվում:

Ֆիզիկական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված հեռախոսակապի» րոպեավճարների ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 11,000 (տասնմեկ հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ:

Իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված հեռախոսակապի» րոպեավճարների ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 30,000 (երեսուն հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ:

Եթե Բաժանորդի մոտ սույն կետում նշված ծառայությունների մասով բացասական հաշվեկշիռը գերազանցում է նշված սահմանաչափը, ապա նրա մոտ կասեցվում են Ծառայությունները: Ծառայությունները վերաակտիվանում են, եթե Բաժանորդի մոտ բացասական հաշվեկշիռը չի գերազանցում նշված սահմանաչափը՝ Բաժանորդի հաշվին կատարված վճարումների արդյունքում:  

 

Սակագնային փաթեթի փոփոխություն

Սակագնային փաթեթի փոփոխության մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։