Հավելյալ ծառայությունները տրամադրվում են ի լրումն սակագնային փաթեթների հիմնական ծառայությունների: Հավելյալ ծառայություններին հնարավոր է միանալ՝ վճարելով սահմանված միանվագ վճարը կամ ամսավճարը: Որևէ հավելյալ ծառայության՝ որևէ սակագնային փաթեթի համար հասանելի կամ որևէ սակագնային փաթեթում ներառված լինելը սահմանվում է տվյալ սակագնային փաթեթի պայմաններով: Եթե հավելյալ ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթով տվյալ հավելյալ ծառայության մատուցման համար վճար չի գանձվում:

 

Հավելյալ արագության ծառայություն

Հավելյալ արագություն ծառայության տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։


KASPERSKY և ESET NOD32 հակավիրուսային պաշտպանության ծրագրային ապահովում

Kaspersky Anti-Virus, Kaspersky Internet Security և ESET NOD32 SMART SECURITY ծրագրերի շնորհիվ Windows կամ Mac ՕՀ  ունեցող համակարգիչները ինչպես նաև Android ՕՀ ունեցող սմարթֆոնները և պլանշետները կլինեն պաշտպանված, հայտնի և անհայտ վնասակար ծրագրերից (Virus, Worms, Trojan, Spyware, Adware, Keylogger, Botnet, Rootkit և այլն), ապահովելով համացանցից օգտվելու անվտանգ ու հուսալի միջավայր՝ առանց խոչընդոտման կամ դանդաղեցման համակարգչի բնականոն աշխատանքը:

Օնլայն բանքինգի կամ օնլայն վճարումների ժամանակ կկանխվեն դրամական միջոցների կորուստները, ինչը հնարավոր է անձնական տվյալների արտահոսքի արդյունքում (Login, Passwors, բանկային քարտի տվյալներ), կարգելափակվեն վեբ տեսախցիկի կողմնակի անձանց հասանելիությանը հնարավորությունները, սարքավորումը կլինի պաշտպանված հասարակական WiFi ցանցից օգտվելիս:

Ոչ ցանկալի բովանդակություն ունեցող (զենք, խմիչք, թմրանյութ և այլ ոչ պատշաճ բովանդակությամբ) կայքերի արգելափակման, ինչպես նաև համակարգչի օգտագործման ժամանակի սահմանափակման արդյունքում երեխաները կլինեն ավելի պաշտպանված:

Սմարթֆոնի և պլանշետի կորուստի կամ առևանգման ժամանակ հատուկ ֆունկցիաները կարող են օգնել սարքավորումը հայտնաբերման գործընթացին՝ քարտեզի վրա նշելով վերջինիս գտնվելու վայրը:

 

Ծրագիր

Գին

Kaspersky Anti-Virus. 2017 2-Desktop 1 year Renewal Retail Pack

9 700 դրամ

Kaspersky Anti-Virus. 2017 2-Desktop 1 year Base Retail Pack

11 700 դրամ

Kaspersky Internet Security 2017 - Multi-Device. 2-Device 1 year Renewal Retail Pack

12 000 դրամ

Kaspersky Internet Security 2017 - Multi-Device. 2-Device 1 year Base Retail Pack

14 700 դրամ

ESET NOD32 Smart Security

23 700 դրամ

Սակագները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ։ Արտոնագրերի գործողության ժամկետն է 1 տարի։