Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ TV5 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ Է "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԲՈԼՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ TV5 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ Է
02.03.2018

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրընկալվել էր "Ռոստելեկոմ" Հայաստանի գլխամասային գրասենյակում։
 
Այցի շրջանակներում ընկերության գլխավոր տնօրենի՝ Հայկ Ֆարամազյանի հետ քննարկվեցին Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսալեզու տեղեկատվական աղբյուրների տարածման կարևորությունն ու այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես, քննարկվեցին "Ռոստելեկոմ"-ի հայաստանյան հեռուստատեսային ծառայություններում ֆրանսալեզու հեռուստաալիքների հեռարձակման կարևորությունն ու հանրության համար ֆրանսերեն լեզվով ֆիլմերի հասանելիության ապահովումը։  
 
"TV5 հեռուստաալիքը անհատներին կամ հյուրանոցներին առաջարկվող իր հիմնական փաթեթներում ներառելու մասին "Ռոստելեկոմ"-ի որոշումից հետո ցանկացա այցելել ընկերության գրասենյակ: Այն համապատասխանում է 2012 թվականին Հայաստանի կողմից ստորագրված Լեզվաբանական պակտով նախատեսված TV5 -ի հեռարձակումը համընդհանուր դարձնելու գաղափարին: TV5-ը հեռարձակում է հաղորդումներ և նորություններ ողջ ֆրանկոֆոն աշխարհից և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա անդամ երկրների հեռուստաօպերատորը: Այս առումով TV5-ը նաև հայկական ալիք է և լայնորեն կլուսաբանի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում "Ռոստելեկոմ"-ին իր նախաձեռնության համար և ողջունում այս քայլը, որն ուղղված է Հայաստանում TV5-ի ընդհանուր, անվճար և տևական հեռարձակմանը" ,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
 
 
"Որպես հայկական ընկերություն մենք շատ ենք կարևորում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում և մեր աջակցությունն ենք հայտնում ներառելով ֆրանսալեզու հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական հեռուստաալիքը՝ TV5Monde մեր ցանկում։ Շատ կարևոր է նաև, որ փետրվար ամսից այն հասանելի է "Ռոստելեկոմ"-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին։ Օտարալեզու հեռուստաալիքների հեռարձակումը մեր ծառայությունների շրջանակներում մեծապես նպաստում է հանրության իրազեկվածության ու կրթվածության բարձրացմանը։ Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ 2013թ.-ից առ այսօր ցանկում ընդգրկել ենք France 24, իսկ 2017թ․կեսերից՝ նաև TV5Monde ֆրանսալեզու հեռուստաալիքները։ Սմարթ հեռուստատեսության միջոցով մեր բաժանորդները բացի հայերեն լեզվից հնարավորություն ունեն դիտելու հեռուստաալիքներ ևս ութ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն։ Այս ամենն իրականացվել է հաշվի առնելով մեր բաժանորդների պահանջներն ու առաջարկությունները, և մենք շարունակելու ենք պարբերաբար թարմացնել ու լրացնել այս ցանկը",-նշեց "Ռոստելեկոմ" Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։  
 
 
"Ռոստելեկոմ" Սմարթ հեռուստատեսություն
 
"Ռոստելեկոմ"-ի Սմարթ հեռուստատեսությունը նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչոյւրին վայելելու տեխնոլոգիական նորույթներն ու լուծումները։ 

Հեռուստատեսության ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու լավագույն ու բազմաժանր SD և HD շուրջ 170 հեռուստաալիքներ ամենատարբեր լեզուներով՝ Հայերեն (19), Ռուսերեն (126), Անգլերեն (56), Ֆրանսերեն (2), Գերմաներեն (1), Լեհերեն (1), Թուրքերեն (2), Իտալերեն (1), Արաբերեն (1):

"Ռոստելեկոմ"-ի Սմարթ հեռուստատեսության միջոցով բաժանորդը կարող է՝  
 
-Իրականացնել ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, տարիքային սահմանափակում,
-Օգտվել բազմաժանր ֆիլմադարանից  (VOD, Video on Demand),
-Բաժանորդագրվել ֆիլմերի փաթեթի (SVOD), որակյալ սերիալների,
-Դիտել նախկինում ցուցադրված հաղորդումները (TVOD, TV on Demand),
-Դադար տալ հաղորդումների հեռուստադիտման ժամանակ (TSTV, Time-Shift TV),
-Ստանալ տեղեկատվություն նախկին, ներկա և ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին (EPG, Electronic Program Guide),
-Ընթերցել նորություններ անմիջապես հեռուստացույցի էկրանից,
-Օգտվել YouTube հավելվածից,
-ՈՒնկնդրել Ռադիո հավելվածը,
-Դիտել USB հիշողության սարքերի բովանդակությունը՝ տեսանյութեր, երաժշտություն, նկարներ,
-Միացնել USB լարային կամ անլար մկնիկ և ստեղնաշար,
-Դիտումը շարունակել այլ սարքավորման միջոցով. Multiscreen - դիտումը iOS հեռախոսների և պլանշետների միջոցով շարունակելու հնարավորություն
-Մի քանի հեռուստացույց միացնել նույն փաթեթի շրջանակներում. Multiroom,
-Դիտել Детский Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով):
Ծառայությունը մատուցվում է "ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ" ընկերության հետ համատեղ։
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր և շաբաթներ
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին` ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի:
Այս ամսաթվի շրջակայքում, Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվում են ֆրանկոֆոնիայի շաբաթներ՝ նշելու ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթների տոնը մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով:  
 
2018 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթները հայ հանրության շրջանում տարածելու և խթանելու նպատակով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղական մշակութային հաստատությունների հետ գործընկերությամբ, ողջ տարվա ընթացքում ներկայացնելու է հարուստ և բազմազան ծրագիր՝ երաժշտություն, կինո, լուսանկարչություն, թատրոն, ցուցահանդեսներ, գաստրոնոմիա, գրքարվեստ, համաժողովներ և այլն
 
Աշխարհում հաշվվում է 274 միլիոն ֆրանսախոս, որոնց 60 % -ի տարիքը չի անցնում 30-ը:
Սա խոսում է լեզվի համապարփակության արդիականության մասին: Բացի լեզու լինելուց, ինչը նրա հիմնաքարն է, ֆրանկոֆոնիան քաղաքական և տնտեսական տարածք է, 84 անդամ և դիտորդ պետություններից և կառավարությունների համար, որոնք կիսում են հետևյալ ընդհանուր արժեքները. համերաշխությունն ի նպաստ զարգացման, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն: