Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ը ONEX ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՏԵՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ


10.04.2018

"Ռոստելեկոմ"-ը Հայաստանում ONEX-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում են նոր համատեղ առաջարկ երկու ընկերությունների բաժանորդների համար։  

Համատեղ առաջարկը հնարավորություն է տալիս օգտվելու երկու ընկերությունների կողմից տրամադրվող ծառայություններից հատուկ պայմաններով։  

Մասնավորապես, "Ռոստելեկոմ"-ի բաժանորդները ONEX ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, ինչպես և Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։   
 
"Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Համագործակցելով ONEX-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվելու բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով և միևնույն ժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով "Ռոստելեկոմ"-ի որոշ վաճառքի և սպասարկման սրահներ Երևանում և մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ և արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով",- նշեց "Ռոստելեկոմ" Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը համատեղ առաջարկի ներկայացման ժամանակ։  

Երկու ընկերությունների համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2017թ․-ին, երբ "Ռոստելեկոմ"-ի որոշ վաճառքի և սպասարկման սրահներ սկսեցին տրամադրել ONEX-ի միջոցով պատվիրված փաթեթները՝ դրանով իսկ հնարավորինս հարմարավետ դարձնելով սպասարկումը։
 

"ONEX ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել և տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր լոյալությունը դրա վառ ապացույցն է։ Այս համագործակցությունը հերթական կարեւորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, որ կգրավի ինչպես մեր, այնպես էլ "Ռոստելեկոմ"-ի հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ»,-նշեց ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։   

Այսպիսով, ONEX-ի ժամանակակից առաքման ծառայությունների և "Ռոստելեկոմ"-ի շնորհիվ գնումներն աշխարհի ցանկացած ծայրից առավել, քան հասանելի և մատչելի են դառնում յուրաքանչյուրի համար։   
 
ONEX, "ՕՆԷՔՍ" ՍՊԸ (www.onex.am)
 
Հիմնադրվելով 2015թ-ին` հայկական ONEX ընկերությունը մատուցում է առցանց գնումների արագ առաքման ծառայություն ամբողջ աշխարհից դեպի Հայաստան՝ ձեւավորելով առցանց գնումների մշակույթը Հայաստանում: Գրանցվելով onex.am կայքում օգտատերերը անվճար ստանում են առաքման հասցեներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում: Տրամադրված հասցեները օգտագործվում են արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս՝ որպես առաքման հասցեներ: Պատվերները արտասահմանյան պահեստ հասնելուն պես արագ առաքվում են դեպի Հայաստան եւ Արցախ:
 
Ինչպես նաեւ ONEX ընկերությունը իրականացնում է փաստաթղթերի, ծանրոցների եւ բեռների արագ առաքում Հայաստանից դեպի ԱՄՆ, ՌԴ եւ ԵԱՏՄ երկրներ:
 
Սկսած 2016թ.-ից ONEX ընկերությունը պաշտոնապես հանդիսանում է ռուսական առաջատար փոստային ծառայություններից մեկի՝ PONY EXPRESS-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս իրականացնել նաեւ բեռների ընդունում ՌԴ եւ ԵԱՏՄ երկրների ցանկացած հասցեից եւ առաքում դեպի Հայաստան եւ Արցախ:
 
Ներկայումս ONEX-ը Հայաստանում ունի 50.000-ից ավել օգտատեր եւ իրականացրել է 150.000-ից ավել առաքում:
 
Առաջիկա ամիսներին հայկական ONEX ընկերությունը, դուրս գալով միջազգային շուկաներ, իր ծառայությունները կսկսի մատուցել նաեւ ՌԴ եւ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների համար: