ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ ԿՈՂՄԻՑ

ԴՈՄԵՆԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 

  1. 1.    Ծառայության հասկացությունը

1.1.        ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ փակ բաժնետիրական ընկերությունը, հետագա տեքստում՝ Կատարող, իրականացնում  է իր տվյալների շտեմարանում .AM և .ՀԱՅ ,,, և այլ  (տիրույթների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակում) տիրույթներում ֆիզիկական և իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատերերի, հետագա տեքստում՝ Պատվիրատու, դոմենային անվանման գրանցում, հետագա տեքստում նաև՝ Ծառայություն, համաձայն սույն Հատուկ Պայմանների, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀ ՀԿ)  կողմից սահմանված կանոնների (https://www.amnic.net/policy/am/) և Ռեսելլո ընկերության կողմից սահմանված պայմանների (https://www.resello.com/agreement):

 

  1. 2.    Ծառայության մատուցումը

2.1.Դոմենային անվանումը գրանցելու համար ստուգվում է Պատվիրատուի նախընտրած դոմենային անվանման գրանցման հնարավորությունը:

2.2.Եթե Պատվիրատուի նախընտրած դոմենային անվանումը ազատ է գրանցման համար, ապա Պատվիրատուն լրացնում է Կատարողի կողմից սահմանված Դիմումը և ներկայացնում այն Կատարողին:

2.3.Պատվիրատուն պարտավոր է կատարել Դիմումով սահմանված վճարը,  այլապես՝ տվյալ դոմենային անվան գրանցում տեղի չի ունենում,

2.4.Դոմենային անվանումը գրանցվում է Դիմումով նախատեսված վճարը կատարելուց հետո:

2.5.Ծառայությունը Կատարողի կողմից համարվում է պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված, երբ դոմենային անվանումը մուտքագրվում  է Կատարողի տվյալների շտեմարանում։

2.6.Կատարողն իր տվյալների շտեմարանում գրանցմանը զուգընթաց ապահովում է դոմենային անվանման գրանցման վերաբերյալ տեղեկությունների փոխանցում ԻՀ ՀԿ-ի https://www.amnic.net/whois/ տեղեկատվական բնույթ ունեցող կայք (սույն կետը վերաբերվում է միայն .AM և .ՀԱՅ տիրույթներում գրանցվող դոմենային անվանումներին):

 

  1. 3.    Դոմենային անվանման գրանցման անհնարինությունը

3.1. Կատարողն իրեն իրավունք է վերապահում չմատուցել Դոմենային անվանման գրանցման Ծառայություն իր կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.

3.1.1.    եթե նույնանուն դոմենային անվանում արդեն իսկ գրանցվել է մեկ այլ անձի կողմից:

3.1.2.    եթե նույնանուն դոմենային անվանման համար գրանցման հայտ (ամրագրում) արդեն իսկ ներկայացվել է:

3.1.3.    եթե երկու կամ ավել անգամ ամրագրված դոմենային անվանումը առանց հետագա գրանցման և մինչև Պատվիրատուի կողմից Դիմումով սահմանված կարգով վճար կատարելը տվյալ դոմենային անվանումը գրանցվել է երրորդ անձի կողմից:

3.1.4.    եթե Դոմենային անվանման գրանցումը Պատվիրատուի կողմից հակասում է ԻՀ ՀԿ կողմից սահմանված կանոններին (https://www.amnic.net/policy/am/) և Ռեսելլո ընկերության կողմից սահմանված պայմաններին (https://www.resello.com/agreement):

3.1.5.    եթե Դոմենային անվանման գրանցումը կամ օգտագործումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

3.2. Այն դեպքում, երբ դոմենային անվանումը չի կարող գրանցվել սույն Հատուկ Պայմանների 3.1.1-3.1.5. կետով նախատեսված հիմքով, Պատվիրատուի գրավոր պահանջով տվյալ Դոմենային անվանման գրանցման համար վճարված գումարը վերադարձվում է:

 

  1. 4.    Գրանցված դոմենային անվանման գրանցման դադարեցումը

4.1. Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել դոմենային անվանման գրանցման Ծառայությունը իր կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում հետևյալ դեպքերում.

4.1.1.    եթե առկա է ՀՀ դատական մարմնի որոշում և դրա հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման մասին որոշում, արբիտրաժային տրիբունալի որոշում, վարչական ակտ, Կատարողի կողմից կատարման համար պարտադիր այլ նորմատիվ կամ անհատական ակտ, որը դադարեցնում է տվյալ դոմենային անվանման գրանցումը կամ օգտագործումը որևէ կերպով:

4.1.2.    եթե առկա է ՀՀ դատական մարմնի որոշում, որով տվյալ դոմենային անվանման գրանցման կամ օգտագործման իրավունքը տրամադրված է այլ անձի:

4.1.3.    եթե դոմենային անվանման գրանցման համար տրամադրված  փաստաթղթերը կամ տվյալները կեղծ են կամ թերի:

4.1.4.    եթե դոմենային անվանման անվան մեջ օգտագործված է գռեհիկ բառապաշար:

4.1.5.    եթե դոմենային անվանումը օգտագործվել է, մասնավորապես, չպահանջված էլեկտրոնային հաղորդակցության (սփամի) տարածելու համար, կամ այլ անօրինական նպատակներով, որևէ ռասայական, ազգամիջյան, կրոնական կամ էթնիկ չափանիշներով գժտության հրահրման համար, ահաբեկչական և ծայրահեղական ուղղության գործունեության խթանման և ուժի կիրառման քարոզչության համար, թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածման համար, պոռնոգրաֆիկ նյութերի գովազդման և տարածման համար, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտուր իրականացնելու համար, ֆինանսական հանցագործությունների կազմակերպման, կիբերհանցագործություններ իրագործելու կամ դրանց խթանման համար:

4.1.6.    եթե հայտնաբերվում է Պատվիրատուի կողմից սույն Հատուկ պայմաններով նախատեսված պարտավորությունների այլ էական խախտումներ:

4.2. Կետ 4.1.5.-ում նկարագրված չափանիշների առկայությունը հաստատվում է ԻՀ ՀԿ համապատասխան աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա ընդունված որոշմամբ, և Պատվիրատուն ընդունում է, որ այդպիսի որոշման առկայությունը բավարար հիմք է համապատասխան գրանցումը դադարեցնելու համար:

4.3. Կատարողն իրավասու է միակողմանի հրաժարվել դոմենային անվանման գրանցումից սույն Հատուկ Պայմանների 4.1.1-4.1.6 կետով նախատեսված հիմքերով։ Այս դեպքում տվյալ դոմենային անվանման համար վճարված գումարը չի վերադարձվում։

 

5.   Դոմենային անվանման գրանցման դեպքում Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունն առ այն, որ

5.1. Իր անունը, ազգանունը (իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անվանումը և գրանցման տվյալները), իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և  էլեկտրոնային փոստի հասցեն և գրանցված դոմենային անվանումը մուտքագրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում։

5.2. Իր անունը, ազգանունը (իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անվանումը և գրանցման տվյալները), իր կողմից տրամադրված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն տեղադրվի և պահպանվի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի  կողմից վարվող .AM և .ՀԱՅ տվյալների շտեմարանում անորոշ ժամանակ (սույն կետը վերաբերվում է միայն .AM և .ՀԱՅ տիրույթներում գրանցվող դոմենային անվանումներին):

5.3. Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտի մասին Կատարողը վճարում կատարելու համար հիշեցումներ է ուղարկելու Պատվիրատուի կողմից տրամադրված հեռախոսահամարի վրա կարճ հաղորդագրության (SMS) միջոցով և/կամ Պատվիրատուի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղղված նամակով։

 

6. Դոմենային անվանման տեղափոխման (Domain transfer) և գրանցման ծառայության դեպքում Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունն առ այն, որ

6.1. Գրանցված դոմենային անվանումը տեղափոխվի և մուտքագրվի Կատարողի կողմից վարվող հանրությանը հասանելի տվյալների շտեմարանում։

 

7.   Դոմենային անվանման վերագրանցումը

7.1.      Դոմենային անվանման վերագրանցման համար Պատվիրատուն պարտավոր է մինչև նախորդ գրանցման ժամանակի ավարտը վճարել Դոմենային անվանման գրանցման համար Դիմումում նախատեսված Ծառայության գինը:

7.2.      Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտից երկու ամիս առաջ Կատարողը Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկում է հիշեցում Դոմենային անվանման գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է Դոմենային անվանման վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:

7.3.      Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ Կատարողը ՀՀ ռեզիդենտ Պատվիրատուի էլեկտրոնային փոստի հասցեներով և/կամ SMS-ի միջոցով, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտ Պատվիրատուի դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեներով ուղարկում է գրավոր հիշեցում Դոմենային անվանման գրանցման ժամկետի լրանալու վերաբերյալ և առաջարկում է Դոմենային անվանման վերագրանցման համար վճարել Ծառայության գինը:

7.4.        Պատվիրատուի կողմից մինչև Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում դոմենային անվանումը դառնում է հանրության համար անհասանելի,  սակայն այն պահպանվում է ևս 45 օր՝ վերագրանցման հնարավորությամբ: Նշված 45 օրվա ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում Պատվիրատուն կորցնում է .AM և .Հայ տիրույթում Դոմենային անվանման օգտագործման նկատմամբ իր իրավունքները, և տվյալ Դոմենային անվանման համար կարող է իրականացվել նոր գրանցում` ընդհանուր հիմունքներով:

7.5. Պատվիրատուի կողմից մինչև Դոմենային անվանման գրանցման ժամկետի ավարտը վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում, դոմենային անվանումը դառնում է հանրության համար անհասանելի,  սակայն այն պահպանվում է որոշակի ժամանակահատված (ժամանակահատվածի տևողությունը կախված գրանցման տիրույթից կարող է տարբերվել[1]) վերագրանցման հնարավորությամբ: Նշված ժամանակահատվածի ընթացքում վերագրանցման համար Ծառայության գինը չվճարելու դեպքում Պատվիրատուն կորցնում է Դոմենային անվանման օգտագործման նկատմամբ իր իրավունքները, և տվյալ Դոմենային անվանման համար կարող է իրականացվել նոր գրանցում` ընդհանուր հիմունքներով:

 

 

8.   Լրացուցիչ Ծառայություններ. Դոմենային անվանման փակ գրանցում

8.1. «Դոմենային անվանման փակ գրանցում» լրացուցիչ ծառայությունը ընտրելու դեպքում հանրությանը հասանելի .AM և ․Հայ տվյալների շտեմարանում Պատվիրատուի տվյալների դաշտերում (բացառությամբ DNS տվյալների) Պատվիրատուի տվյալների փոխարեն նշվում են Կատարողի տվյալները, սակայն Դոմենային անվանման օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են Պատվիրատուին: Առանց Պատվիրատուի համաձայնության՝ Կատարողն իրավունք չունի հրաժարվել Դոմենային անվանումը կամ դրա օգտագործման իրավունքները փոխանցել երրորդ կողմի (սույն կետը վերաբերվում է միայն .AM և .ՀԱՅ տիրույթներում գրանցվող դոմենային անվանումներին):

8.2. «Դոմենային անվանման փակ գրանցում» լրացուցիչ ծառայության սակագինը ներկայացված է Դիմումում:

 

9.   Վեճերի լուծման կարգը 

9.1. Սույն Հատուկ պայմանների ակցեպտավորման/Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարեցման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ (այսուհետ` «Վեճ») պետք է վերջնականորեն լուծվի արբիտրաժի միջոցով` ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի երեք արբիտրների կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

9.2. Արդեն իսկ գրանցված Դոմենային անվանման համար Ծառայությունը դադարեցնելու կամ կասեցնելու կապակցությամբ (հետևանքով) առաջացած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, պետք է լուծվի բացառապես  ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»)՝ հիմք ընդունելով ինչպես ՀՀ օրենսդրությունը և Կողմերի միջև առկա պայմանագիրը, այնպես էլ հաշվի առնի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) դոմենների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից (www.wipo.int/amc/en/domains) կայացված որոշումները (եթե այդպիսիք առկա են): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի երեք արբիտրների կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

9.3. ՄՍՀԿ-ի դոմենների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից կայացված որոշման հիմքովԿատարողի և (կամ) «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի կողմից որևէ Դոմենային անվանման համար Ծառայության դադարեցնելու կամ կասեցնելու պատճառով առաջացած որևէ վեճ պետք է լուծվի բացառապես  ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»)՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և Կողմերի միջև առկա պայմանագիրը և հաշվի առնել ՄՍՀԿ-ի դոմենների հետ կապված վեճեր քննող արբիտրաժի կողմից կայացված վիճարկվող Դոմենային անվանմանն վերաբերող համապատասխան որոշումը: Արբիտրաժի վայրը` քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն, արբիտրաժի լեզուն` հայերեն: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

9.4. Կատարողը, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն և Ռեսելլո ընկերությունը որևէ պատասխանատվություն, այդ թվում ֆինանսական (վնասի հատուցման և այլն) չեն կրում դոմենային անվանումը չգրանցելու, գրանցումը դադարեցնելու, կասեցնելու կամ սույն Հատուկ պայմաններով նախատեսված Ծառայությունը չմատուցելու համար:

10. Այլ դրույթներ

10.1.  Յուրաքանչյուր Ծառայության գինը, վճարման կարգը, ժամկետները և բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվում սույն Հատուկ պայմաններով կարգավորվում են Պատվիրատուի և Կատարողի միջև կնքվող Դիմումով, որի ձևը և բովանդակությունը սահմանվում է Կատարողի կողմից: Դիմումը հանդիսանում է սույն Հատուկ պայմանների բաղկացուցիչ մաս և վերջինիս հետ միասին իրենից ներկայացնում է Պայմանագիր:

10.2.   Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային տվյալների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկ­շաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխու­թյունների մասին:

10.3.   Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սույն Հատուկ պայմանները, ինչպես նաև Ծառայությունների մատուցմանը վերաբերող ցանկացած պայման և/կամ կարգ` զետեղելով կատարվելիք փոփոխությունները Պաշտոնական վեբ կայքում (www.rtarmenia.am) և/կամ Վաճառքի և սպասարկման սրահներում, այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օր առաջ:

 

 

Կատարող՝ “ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ” ՓԲԸ

Հասցե՝ ՀՀ, ք. Աբովյան, Խաղաղության 1, 2201

ՀՎՀՀ՝ 00096001

“Կոնվերս բանկ” ՓԲԸ

Հ/հ`  1930011980040100

Հեռ.` +374 60 46 99 01

Ֆաքս՝ +374 60 46 99 09

Էլ. փոստ` info@rtarmenia.am

Գլխավոր տնօրեն` Հայկ Ֆարամազյան

 

Հրապարակված է 27.06.2017 թվականին



[1] Պահպանման ժամանակահատվածի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ https://www.realtimeregister.com/domains: