ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել և տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջև համակարգիչների և ինտերնետի միջոցով առանց հատուկ հավելյալ սարքավորման օգտագործման:

Տեսազանգի սեանսները կազմակերպվում են անմիջապես բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում՝ հետևյալ հղմամբ:

ՎԵԲ - Կոնֆերանս Տեսազանգի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով և գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով կազմակերպել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:

Ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվել հետևյալ հնարավորություններից.

  • Անվտանգության ապահովում՝ բացառելով երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության պարունակությանը
  • Միաժամանակ մինչև 50 մասնակցի ներգրավում
  • Միաժամանակ 9 մասնակցի տեսանելիության ապահովում էկրանին
  • Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն