Ստորև ներկայացված են ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդին տրամադրվող բոլոր ծառայությունները կարգավորող պայմանները, վճարման կարգը, ինչպես նաև սարքերն ու դրանց տրամադրման պայմանները:

 

Բաժանորդագրություն տեղում

Ռոստելեկոմի ծառայություններին կարող եք բաժանորդագրվել անվճար և հենց Ձեր բնակարանում: Ընդամենը անհրաժեշտ է համոզվել, որ մեր ծառայությունները հասանելի են Ձեր հասցեում, այնուհետև զանգահարել

060 46 46 46 հեռախոսահամարին, և մեր աշխատակիցը Ձեր կողմից նշված ժամանակահատվածում կմոտենա Ձեր նախընտրած վայրը ԱՆՎՃԱՐ բաժանորդագրության համար:

 

Սարքի տեղափոխություն

Ռոստելեկոմի յուրաքանչյուր բաժանորդ միևնույն հասցեում իրավունք ունի կատարել իրեն տրամադրված սարքի տեղափոխություն: Միևնույն հասցեում սարքի տեղափոխության ծառայության համար գործում է 6000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճար:

 

Անվանափոխություն

Բաժանորդի անվանափոխության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ոչ բացասական հաշվեկշռի առկայությունը: Անվանափոխության ծառայությունից հնարավոր է օգտվել առանց ժամկետային և քանակական սահմանափակումների: Անվանափոխության ծառայությունը մատուցվում է առանց վճարի գանձման: Պայմանագրի անվանափոխության դեպքում գործող բաժանորդի հաշվեկշիռը փոխանցվում է նոր բաժանորդին:

 

Հասցեի փոփոխություն

Ցանկացած Բաժանորդ կարող է օգտվել հասցեի փոփոխության ծառայությունից, եթե նոր հասցեն գտնվում է Ռոստելեկոմի ցանցի հասանելիության տարածքում և գործող ու նոր հասցեները գտնվում են միևնույն քաղաքում:

Հասցեի փոփոխության ծառայության հետ կապված չկան քանակական սահմանափակումներ:

Հասցեի փոփոխության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ժամկետանց պարտքերի բացակայությունը:

Հասցեափոխության իրականացման ժամանակահատվածում տվյալ բաժանորդի հաշվին շարունակում է հաշվարկվել ամսավճար: Հասցեի փոփոխության ծառայությունը տրամադրվում է առանց վճարի գանձման: 

 

Ժամանակավոր կասեցում

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է ծառայությունների մատուցումը մինչև 60 օր ժամկետով կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել նախատեսված կասեցման օրվանից առնվազն 1 օր առաջ` նշելով ծառայությունների մատուցումը կասեցնելու կոնկրետ ժամանակահատվածը: Բաժանորդն իրավունք ունի ծառայությունների մատուցումը կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել մեկ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, ընդ որում` բաժանորդի ծառայությունների կասեցված ժամկետների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 60 օրը: Ժամանակավոր կասեցման ծառայությունից հնարավոր է օգտվել միայն բաժանորդի մոտ ոչ բացասական հաշվեկշռի առկայության պարագայում:  

Կասեցված ժամանակահատվածի համար բաժանորդային վճար չի հաշվարկվում: Ժամանակավոր կասեցման ծառայության ակտիվացումը կատարվում է առանց վճարի գանձման:

 

Սարքի փոխարինման/Wi-Fi ակտիվացման ծառայություն

Ցանկացած Բաժանորդ կարող է դիմել Օպերատորին իրեն տրամադրված Սարքը Wi-Fi հնարավորությամբ Սարքով փոխարինելու համար: Բաժանորդը կարող է նաև դիմել իրեն տրամադրված Սարքի Wi-Fi ծառայությունն ակտիվացնելու համար: Սարքի փոխարինում իրականացնելու կամ Սարքի վրա Wi-Fi ակտիվացնելու համար բաժանորդն իր հաշվին չպետք է ունենա ժամկետանց պարտքեր և պետք է կատարի 11,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճարում: Միանվագ վճարը հաշվեգրվում է ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման նախքան հաշվեգրման ամսին հաջորդող ամսվա 15-ը:

 

Հաշվի վերծանում

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է ստանալ հաշվի վերծանում, որն իրենից ներկայացնում է առավելագույնը վերջին 12  ամիսների ընթացքում իր սակագնային փաթեթի մեջ ներառված ծառայությունների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարի մասին մանրամասն տեղեկատվություն: Հաշվի վերծանում ծառայության դիմաց բաժանորդը վճարում է 200 դրամ՝ ներառյալ ԱԱՀ միանվագ վճար՝ անկախ տրամադրվող հաշվի վերծանման ժամանակահատվածից: Յուրաքանչյուր բաժանորդ, անկախ տվյալ պահին իր հաշվի կարգավիճակից, կարող է օգտվել Հաշվի վերծանում ծառայությունից: Օպերատորը պարտավոր է բաժանորդին տրամադրել հաշվի վերծանում մինչև նախորդ 12 ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար, բաժանորդի կողմից ընտրված ժամանակահատվածի չափով:

 

Հեռախոսահամարի փոփոխություն

Բաժանորդը կարող է փոխել իր սակագնային փաթեթի մեջ ներառված Ֆիքսված հեռախոսակապի ծառայության գործող հեռախոսահամարը՝ Օպերատորին միանվագ վճարելով նոր՝ ձեռք բերվող հեռախոսահամարի գումարը: Հեռախոսահամարի փոփոխության ծառայությունից կարելի է օգտվել միայն այն դեպքում, եթե բաժանորդը չունի ժամկետանց պարտքեր: 

 

Գեղեցիկ հեռախոսահամարի ընտրություն

Բաժանորդը կարող է ընտրել տվյալ պահին վաճառքի ենթակա հեռախոսահամարների ցանկից: Գոյություն ունի հեռախոսահամարների սակագների դասակարգում՝ կախված տվյալ հեռախոսահամարի տեսակից (Արծաթ, Ոսկի, Պլատին, Պրեմիում): Բացի Արծաթ (8000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ), Ոսկի (30 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ), Պլատին (50 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) և Պրեմիում (100 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) հեռախոսահամարներից մնացած բոլոր հեռախոսահամարները համարվում են Ստանդարտ համարներ և տրամադրվում են առանց վճարի գանձման:

Գեղեցիկ հեռախոսահամարների գնացուցակ և պայմաններ

 

Անհրաժեշտ սարքավորումները

Ֆիզիկական եվ իրավաբանական անձանց համար GPON տեխնոլոգիայով մատուցվող ծառայությունների մատուցման համար օգտագործվում են PSG1282, PSG1282N (Wi-Fi ծառայության հնարավորությամբ), AN5506-04-FG (Wi-Fi ծառայության հնարավորությամբ) սարքավորումները: Հեռուստատեսության ծառայության տրամադրման համար օգտագործվում են Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H, ZTE B760E սարքավորումները:

 

Սարքավորումների տրամադրման պայմանները

PSG1282 սարքավորումը տրամադրվում է առանց վճարի գանձման մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: PSG1282 սարքավորումը օպերատորի հայեցողությամբ կարող է տրամադրվել որևէ Wi-Fi սարքի հետ համատեղ 11000  դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: 

Եթե բաժանորդին տրամադրված PSG1282 մոդելի սարքը վնասվել կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 45,000 դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք: 

PSG1282N և AN5506-04-FG սարքավորումները (առանց Wi-Fi ծառայության ակտիվացման) տրամադրվում են առանց վճարի գանձման մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: 

PSG1282N և AN5506-04-FG սարքավորումները (ակտիվացված Wi-Fi ծառայությամբ) տրամադրվում են 11000 դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով:

Միանվագ վճարը հաշվեգրվում է Wi-Fi ծառայության ակտիվացման օրվա դրությամբ և ենթակա է վճարման ծառայությանը Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա մինչև 15-ը ներառյալ:

Եթե բաժանորդին տրամադրված PSG1282N կամ AN5506-04-FG մոդելի սարքը վնասվել կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 60,000 դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք:

Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R և ZTE B760H հեռուստատեսային սարքավորումները տրամադրվում են առանց վճարի գանձման, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով:

ZTE B760E հեռուստատեսային սարքավորումը Հատուկ սարք հավելյալ ծառայության շրջանակներում տրամադրվում է 1500 դրամ (ներառյալ ԱԱՀ) միանվագ վճարով, մինչև բաժանորդագրության ավարտն օգտագործման իրավունքով: Միանվագ վճարը հաշվեգրվում է սարքի տեղադրման օրվա դրությամբ և ենթակա է վճարման նախքան հաշվեգրման ամսին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Եթե բաժանորդին տրամադրված Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H կամ ZTE B760E մոդելի սարքը վնասվել (վնասվածքը չի հանդիսանում Set-Top Box WSTA-510, Set-Top Box WSTA-510R, ZTE B760H կամ ZTE B760E մոդելի սարքի գործարանային թերության հետևանք) կամ կորել է, ապա բաժանորդը պարտավոր է վճարել օպերատորին 40,000 (քառասուն հազար) դրամի (առանց ԱԱՀ) չափով տուգանք: 

 

Վճարման և ծառայությունների անջատման կարգը

Բաժանորդին GPON տեխնոլոգիայով տրամադրվող ծառայությունների դիմաց վճարման կարգը հետվճարային է: GPON տեխնոլոգիայով տրամադրվող ծառայություններին նոր բաժանորդագրության դեպքում (Ծառայությունների փաթեթների Բաժանորդների դեպքում նաև գործող այլ սակագնային փաթեթից Ծառայությունների փաթեթին անցման դեպքում) տվյալ սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարի հաշվարկը սկսվում է ակտիվացմանը հաջորդող օրվանից: Բոլոր այլ դեպքերում սակագնային փաթեթով սահմանված ծառայությունների ամսավճարը սկսում է հաշվարկվել ծառայությունների ակտիվացման օրվանից: Ծառայությունների ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի:

Ֆիքսված հեռախոսակապի ծառայությամբ սակագնային փաթեթներում ներառված րոպեները չեն հաշվարկվում ըստ օրերի և յուրաքանչյուր ամսվա ընթացքում Բաժանորդը ստանում է տվյալ սակագնային փաթեթով սահմանված րոպեների ամբողջական ծավալը՝ անկախ նրանից, թե տվյալ սակագնային փաթեթով նախատեսված ծառայությունները քանի օր է ակտիվ եղել ամսվա ընթացքում: Եթե Բաժանորդը մինչև հաշվետու ամսվա ավարտը չի օգտագործում իր սակագնային փաթեթով նախատեսված անվճար րոպեների ամբողջ ծավալը, ապա չօգտագործված րոպեները զրոյանում են և հաջորդող ամսվա առաջին օրը բաժանորդին տրամադրվում է անվճար րոպեների ամբողջական ծավալ ընթացիկ ամսվա համար:

Եթե Բաժանորդը մինչև Օպերատորի Պայմաններով սահմանված ծառայությունների դիմաց վճարման վերջնաժամկետը չի վճարում Ծառայությունների համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ, ապա Օպերատորը ժամանակավորապես կասեցնում է Ծառայությունները, մինչև դրանց համար հաշվարկված պարտքն ամբողջությամբ վճարելը: Կասեցված ժամանակահատվածի համար ամսավճարի հաշվեգրում չի իրականացվում:

Ֆիզիկական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված հեռախոսակապի» րոպեավճարների ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 10,000 (տասը հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ:

Իրավաբանական անձ հանդիսացող Բաժանորդի մոտ ակտիվացված «Ֆիքսված հեռախոսակապի» րոպեավճարների ու «Սմարթ հեռուստատեսության» «Ֆիլմադարան» ծառայության միջոցով ձեռք բերվող ֆիլմերի համար սահմանվում է 30,000 (երեսուն հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ) գումարով սահմանաչափ:

Եթե Բաժանորդի մոտ սույն կետում նշված ծառայությունների մասով բացասական հաշվեկշիռը գերազանցում է նշված սահմանաչափը, ապա նրա մոտ կասեցվում են Ծառայությունները: Ծառայությունները վերաակտիվանում են, եթե Բաժանորդի մոտ բացասական հաշվեկշիռը չի գերազանցում նշված սահմանաչափը՝ Բաժանորդի հաշվին կատարված վճարումների արդյունքում:  

 

Սակագնային փաթեթի փոփոխություն


Իրավաբանական անձանց համար նախատեսված սակագնային փաթեթի փոփոխություններ

ա) Հնարավոր չէ իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Հիբրիդ ԹիՎի Օֆիս սակագնային փաթեթի սակագների միջև:

Հնարավոր չէ իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Հիբրիդ ԹիՎի Օֆիս սակագնային փաթեթից այլ սակագնային փաթեթների:

Հնարավոր չէ իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով այլ սակագնային փաթեթներից Հիբրիդ ԹիՎի Օֆիս սակագնային փաթեթին:

բ) Հնարավոր չէ իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Սմարթ Օֆիս սակագնային փաթեթի սակագների միջև:

Հնարավոր չէ իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Սմարթ Օֆիս սակագնային փաթեթից այլ սակագնային փաթեթների:

Հնարավոր չէ իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով այլ սակագնային փաթեթներից Սմարթ Օֆիս սակագնային փաթեթին:

գ) Հնարավոր է առանց քանակական սահմանափակումների իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Կորպ սակագնային փաթեթում ներառված սակագների միջև:

դ) Հնարավոր է առանց քանակական սահմանափակումների իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Ֆիքսլայն Օֆիս սակագնային փաթեթում ներառված սակագների միջև: Եթե բաժանորդը կատարել է սակագնային փաթեթի փոփոխություն և միևնույն ամսվա ընթացքում օգտվել է երկու տարբեր սակագներից, ապա անցման պահից սկսած գործող սակագնի շրջանակներում տրամադրվող չօգտագործված ներառված րոպեները զրոյանում են և բաժանորդը ստանում է նոր սակագնի շրջանակներում տրամադրվող ներառված րոպեների ամբողջական ծավալ:

 

ե) Հնարավոր է առանց քանակական և ժամկետային սահմանափակումների իրականացնել Ռինտերնետ օֆիս սակագնային փաթեթի գործող սակագնի փոփոխություն՝ անցում կատարելով Ռինտերնետ օֆիս սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի:

 

Հնարավոր է իրականացնել Ռինտերնետ օֆիս սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթին: Տվյալ գործարքն իրականացվում է Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթին 1 տարով բաժանորդագրության պայմանով, և տվյալ դեպքում բաժանորդի վրա տարածվում են Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթին 1 տարով բաժանորդագրության բոլոր պայմանները:   

 

Հնարավոր է իրականացնել Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի որևէ սակագնի փոփոխություն՝ անցում կատարելով Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի:

Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի բաժանորդները Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթին բաժանորդագրության պարտադիր ժամկետի ընթացքում հնարավորություն ունեն փոխել ընթացիկ սակագինը՝ անցում կատարելով Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի միայն ավելի բարձր ամսավճարով սակագնի:   

 Նոր սակագնին անցումը չի երկարացնում Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթով սահմանված պարտադիր բաժանորդագրության ժամկետը:  

Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթին բաժանորդագրության պարտադիր ժամկետի ավարտից հետո բաժանորդները հնարավորություն են ստանում փոխելու ընթացիկ սակագինը՝ անցում կատարելով Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի թե՛ ավելի բարձր, թե՛ ավելի ցածր ամսավճարով սակագնի:   

Եթե Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթից օգտվելու համար սահմանված պարտադիր ժամկետն ավարտվել է, ապա սույն կետով սահմանված կերպով սակագնային փաթեթի փոփոխության դեպքում բաժանորդը չի ստանում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ վաճառքի և սպասարկման սրահներում վաճառվող Wi-Fi սարք Հատուկ գնով գնելու հնարավորություն, ինչպես նաև չի պարտավորվում մեկ տարի շարունակ օգտվել Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթից:   

 

Հնարավոր է իրականացնել Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Ռինտերնետ օֆիս սակագնային փաթեթին: Տվյալ գործարքն իրականացվում է Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի վաղաժամ դադարեցման պայմանով, և այն իրականացվում է միայն Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթի վաղաժամ դադարեցման դեպքում սահմանված տուգանքների վճարումից հետո:  

Եթե սույն կետով սահմանված կերպով սակագնային փաթեթի փոփոխությունն իրականացվում է Ռինտերնետ օֆիս տարեկան սակագնային փաթեթից օգտվելու համար սահմանված պարտադիր ժամկետի ավարտից հետո, ապա այն իրականացվում է առանց տուգանքների վճարման: 

 

զ) Հնարավոր է առանց քանակական և ժամկետային սահմանափակումների իրականացնել Անլիմ օֆիս սակագնային փաթեթի գործող սակագնի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի:

 

է) Հնարավոր է իրականացնել Անլիմ օֆիս սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթներից մեկին: Տվյալ գործարքն իրականացվում է Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթներից մեկին 1 տարով բաժանորդագրության պայմանով, և տվյալ դեպքում բաժանորդի վրա տարածվում են Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին 1 տարով բաժանորդագրության բոլոր պայմանները:

 

ը) Հնարավոր է իրականացնել Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի որևէ սակագնի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի: Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի բաժանորդները Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթին բաժանորդագրության պարտադիր ժամկետի ընթացքում հնարավորություն ունեն փոխել ընթացիկ սակագինը՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի միայն ավելի բարձր ամսավճարով սակագնի:

Նոր սակագնին անցումը չի երկարացնում Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթով սահմանված պարտադիր բաժանորդագրության ժամկետը:

Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթին բաժանորդագրության պարտադիր ժամկետի ավարտից հետո բաժանորդները հնարավորություն են ստանում փոխելու ընթացիկ սակագինը՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի թե ավելի բարձր, թե ավելի ցածր ամսավճարով սակագնի:

Հնարավոր չէ իրականացնել Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի, եթե Անլիմ օֆիս ժամկետային գործող սակագնային փաթեթից օգտվելու պարտադիր ժամկետն ավարտվել է: Եթե Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթից օգտվելու համար սահմանված պարտադիր ժամկետն ավարտվել է, ապա սույն կետով սահմանված կերպով սակագնային փաթեթի փոփոխության դեպքում բաժանորդը չի պարտավորվում մեկ տարի շարունակ օգտվել Անլիմ օֆիս ժամկետային սակագնային փաթեթից:

 

թ. Հնարավոր է իրականացնել Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի որևէ սակագնի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի: Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի բաժանորդները Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին բաժանորդագրության պարտադիր ժամկետի ընթացքում հնարավորություն ունեն փոխել ընթացիկ սակագինը՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի միայն ավելի բարձր ամսավճարով սակագնի:

Սույն կետով սահմանված կերպով նոր սակագնին անցումը չի երկարացնում Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթով սահմանված պարտադիր բաժանորդագրության ժամկետը:

Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթին բաժանորդագրության պարտադիր ժամկետի ավարտից հետո բաժանորդները հնարավորություն են ստանում փոխելու ընթացիկ սակագինը՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի թե ավելի բարձր, թե ավելի ցածր ամսավճարով սակագնի:

Հնարավոր չէ իրականացնել Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի մեկ այլ սակագնի, եթե Անլիմ օֆիս ժամկետային+ գործող սակագնային փաթեթից օգտվելու պարտադիր ժամկետն ավարտվել է: Եթե Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթից օգտվելու համար սահմանված պարտադիր ժամկետն ավարտվել է, ապա սույն կետով սահմանված կերպով սակագնային փաթեթի փոփոխության դեպքում բաժանորդը չի պարտավորվում մեկ տարի շարունակ օգտվել Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթից:

 

ժ. Հնարավոր է իրականացնել Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի փոփոխություն՝ անցում կատարելով Անլիմ օֆիս ժամկետային փաթեթին: Տվյալ գործարքն իրականացվում է Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի վաղաժամ դադարեցման պայմանով, և այն իրականացվում է միայն Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթի վաղաժամ դադարեցման դեպքում սահմանված տուգանքների վճարումից հետո:

Եթե սույն կետով սահմանված կերպով սակագնային փաթեթի փոփոխությունն իրականացվում է Անլիմ օֆիս ժամկետային կամ Անլիմ օֆիս ժամկետային+ սակագնային փաթեթից օգտվելու համար սահմանված պարտադիր ժամկետի ավարտից հետո, ապա այն իրականացվում է առանց տուգանքների վճարման:

 

  • Հնարավոր է իրականացնել սակագնային փաթեթի փոփոխություն ժամկետանց պարտքերի բացակայության դեպքում: Եթե բաժանորդը կատարել է սակագնային փաթեթի փոփոխություն և միևնույն ամսվա ընթացքում օգտվել է երկու տարբեր սակագնային փաթեթներից, ապա տվյալ ամսվա ամսավճարը հաշվարկվում է ըստ օրերի՝ օգտագործած սակագնային փաթեթների ամսավճարների համամասնությամբ:

 

  • Օպերատորի և բաժանորդի միջև բոլոր այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն պայմաններով, կարգավորվում են օպերատորի կողմից հրապարակված և բաժանորդի կողմից ժամկետային պայմանագիրը կնքելու պահին գործող խմբագրությամբ էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով, ինչպես նաև օպերատորի կողմից հրապարակված ցանկացած այլ պայմաններով, որոնք չեն հակասում սույն պայմաններին:

 

  • Սույն պայմաններում բոլոր հասկացությունները կիրառվում են օպերատորի կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով սահմանված իմաստով: