Հավելյալ ծառայությունները տրամադրվում են ի լրումն սակագնային փաթեթների հիմնական ծառայությունների: Հավելյալ ծառայություններին հնարավոր է միանալ՝ վճարելով սահմանված միանվագ վճարը կամ ամսավճարը: Որևէ հավելյալ ծառայության՝ որևէ սակագնային փաթեթի համար հասանելի կամ որևէ սակագնային փաթեթում ներառված լինելը սահմանվում է տվյալ սակագնային փաթեթի պայմաններով: Եթե հավելյալ ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթով տվյալ հավելյալ ծառայության մատուցման համար վճար չի գանձվում:


1. Առանձին հեռուստաալիքների ընտրություն

Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը կարող է միանալ առաջարկվող առանձին հեռուստաալիքներին: Ակտիվացված յուրաքանչյուր առանձին հեռուստաալիքի համար ամսավճարը գումարվում է տվյալ սակագնային փաթեթի ամսավճարին:

Հաշվետու ամսվա առաջին օրվանից սկսած մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածում բաժանորդը կարող է ապաակտիվացնել ակտիվացված առանձին հեռուստաալիքներից առավելագույնը 10 անգամ՝ անկախ նրանից՝ յուրաքանչյուր անգամ ապաակտիվացվում են տարբեր հեռուստաալիքներ, թե միևնույն հեռուստաալիքը՝ բազմակի անգամ: Եթե բաժանորդը կատարում է սակագնային փաթեթի փոփոխություն, ապա նոր սակագնային փաթեթի շրջանակներում չի ստանում առանձին հեռուստաալիքները ընթացիկ ամսվա ընթացքում ևս 10 անգամ ապաակտիվացնելու հնարավորություն, այլ շարունակում է գործել նախորդ սակագնային փաթեթի շրջանակներում հեռուստաալիքների ապաակտիվացման հնարավոր առավելագույն քանակը:


2. Հեռուստաալիքների թեմատիկ փաթեթներ

Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը կարող է միանալ հեռուստաալիքների թեմատիկ փաթեթներին: Ակտիվացված յուրաքանչյուր թեմատիկ փաթեթի  ամսավճար գումարվում է սակագնային փաթեթի ամսավճարին: Եթե բաժանորդի կողմից ակտիվացվում է թեմատիկ փաթեթ, որի կազմում ներառված գոնե մեկ հեռուստաալիք արդեն իսկ գնվել է բաժանորդի կողմից որպես առանձին հեռուստաալիք, ապա ապաակտիվացվում են բոլոր այն առանձին հեռուստաալիքները, որոնք ներառված են գնված թեմատիկ փաթեթի կազմում: Թեմատիկ փաթեթի կազմում ներառված որոշ հեռուստաալիքներ կարող են համընկնել սակագնային փաթեթի հիմնական հեռուստաալիքների հետ:

Հաշվետու ամսվա առաջին օրվանից սկսած մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ ժամանակահատվածում բաժանորդը կարող է ապաակտիվացնել ակտիվացված թեմատիկ փաթեթներից առավելագույնը 1 անգամ:


3. Ֆիլմադարան (VOD)

Ֆիլմադարան ծառայության միջոցով բաժանորդը ստանում է ֆիլմադարանից ֆիլմերի ընտրության և ֆիլմի ձեռքբերման պահից սկսած 48 ժամվա ընթացքում ընտրված ֆիլմը դիտելու հնարավորություն: Նշված ժամանակահատվածում բաժանորդը կարող է դիտել ձեռք բերված ֆիլմը առանց քանակական սահմանափակման: Յուրաքանչյուր ձեռք բերված ֆիլմի համար գանձվում է միանվագ վճար։

 

4․ Ֆիլմերի փաթեթներ

Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը հնարավորություն ունի գնել ֆիլմերի փաթեթներ: Ֆիլմերի փաթեթների համար սահմանված է միանվագ վճար, որը վճարվում է հետվճարային եղանակով:

Ստորև ներկայացված են ֆիլմերի  3 փաթեթները՝

1. Կինոդիտում 5 – 5 ֆիլմ՝ 1000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

2. Կինոդիտում 10 – 10 ֆիլմ՝ 1500 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

3. Կինոդիտում 20 – 20 ֆիլմ՝ 2000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

 Ձեռք բերելով ֆիլմերի փաթեթ՝ բաժանորդը ստանում է տվյալ փաթեթի պայմաններով սահմանված քանակով իր ընտրությամբ օպերատորի կողմից տրամադրվող ֆիլմերի ցանկից ֆիլմեր դիտելու հնարավորություն փաթեթի ձեռք բերման պահից սկսած 30 օրվա ընթացքում: Եթե բաժանորդը ֆիլմերի փաթեթի ձեռքբերման պահից սկսած 30 օրվա ընթացքում չի դիտում ֆիլմ տվյալ փաթեթով սահմանված առավելագույն քանակով, ապա նա հետագայում կորցնում է տվյալ փաթեթի շրջանակներում տրամադրված և չդիտված ֆիլմերը դիտելու հնարավորությունը: Ֆիլմերի փաթեթում ներառված ֆիլմերի քանակը սահմանափակվում է փաթեթով սահմանված քանակով ֆիլմերի դիտմամբ: Ֆիլմերի փաթեթի շրջանակներում միևնույն ֆիլմը առաջին միացնելու պահից սկսած 2 ժամվա ընթացքում հնարավոր է դիտել բազմակի անգամ, որը համարվում է մեկ դիտում: Միևնույն ֆիլմի՝ առաջին միացնելու պահից սկսած 2 ժամից հետո յուրաքանչյուր դիտումը համարվում է առանձին դիտում և հավասարազոր է միևնույն քանակով տարբեր ֆիլմեր դիտելուն: Եթե բաժանորդը ակտիվացրել է որևէ ֆիլմերի փաթեթ, ապա տվյալ փաթեթի ակտիվ ժամանակահատվածում հնարավոր չէ ակտիվացնել մեկ այլ ֆիլմերի փաթեթ կամ գնել ֆիլմ Ֆիլմադարան ծառայության միջոցով: Ֆիլմերի փաթեթի ակտիվ ժամանակահատված է համարվում տվյալ փաթեթով սահմանված ժամանակահատվածը (փաթեթի ակտիվացման պահից սկսած 30 օրվա ժամանակահատվածը) կամ տվյալ փաթեթի ակտիվացման պահից սկսած մինչև տվյալ փաթեթով սահմանված առավելագույն քանակով ֆիլմերի դիտումը, եթե դա կատարվում է մինչև տվյալ փաթեթով սահմանված առավելագույն ժամանակահատվածի ավարտը: Ֆիլմերի փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ավարտից հետո հնարավոր է կրկին ձեռք բերել ֆիլմերի փաթեթ կամ գնել ֆիլմ Ֆիլմադարան ծառայության միջոցով:

 

5․ Մուլտիրում

Ակտիվացնելով Մուլտիրում  ծառայությունը՝ բաժանորդը կարող է ի լրումն օգտագործման իրավունքով և առանց վճարի գանձման տրամադրված հեռուստատեսային SmartBox Սարքի՝ միացնել առավելագույնը 2 հավելյալ հեռուստատեսային SmartBox Սարք՝ ստանալով հնարավորություն դիտել իր սակագնային փաթեթի բովանդակությունը միացված բոլոր Սարքերի միջոցով: Մուլտիրում  ծառայության համար գործում է Մուլտիրում  ծառայության ամսավճար՝ 500 ՀՀ դրամի չափով: Միացվող յուրաքանչյուր յուրաքանչյուր հավելյալ SmartBox Սարքի համար սահմանված է Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճար՝ 2000 ՀՀ դրամի (ներառյալ ԱԱՀ) չափով: 

 

Եթե Մուլտիրում  ծառայության ամսավճարը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում Մուլտիրում ծառայության ամսավճար չի գանձվում (եթե ակտիվացվում է Մուլտիրում  ծառայությունը): Եթե Մուլտիրում  ծառայության հավելյալ Սարքի ամսավճարը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի պայմաններով սահմանված քանակով Սարքերի համար Մուլտիրում ծառայության հավելյալ Սարքի ամսավճար չի գանձվում (եթե ակտիվացվում է Մուլտիրում  ծառայությունը):   

 

6․ Եթերի տեսագրում (NPVR)

Եթերի տեսագրում ծառայության միջոցով հնարավոր է տեսագրել հետագայում հեռարձակվող հաղորդումներն ուղիղ եթերում: Ակտիվացնելով Եթերի տեսագրում (NPVR) ծառայությունը` Սմարթ հեռուստատեսության ծառայության բաժանորդը ստանում է վիրտուալ տարածք մինչև 3 ժամ տևողությամբ եթերի տեսագրություն իրականացնելու հնարավորությամբ՝ վճարելով 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճար: Եթե Եթերի տեսագրում ծառայությունը ներառված է որևէ սակագնային փաթեթում, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում Եթերի տեսագրում ծառայության ամսավճար չի գանձվում:

 

7․ Նախկին հաղորդումներ (TV on Demand)

Նախկին հաղորդումներ ծառայության միջոցով բաժանորդը կարող է դիտել ցանկացած հաղորդում հաղորդման սկզբից վերջինիս եթեր դուրս գալուց հետո 120 ժամվա կամ 168 ժամվա ընթացքում: Նախկին հաղորդումներ ծառայության շրջանակներում նախկին հաղորդումներ դիտելու ժամանակահատվածը կախված է սակագնային փաթեթից և այն սահմանվում է սակագնային փաթեթի պայմաններով: Այս ծառայության միջոցով հնարավոր է նախկին հաղորդումները դիտել՝ ըստ հաղորդումների:

 

8․ Եթերի կառավարում (TSTV)

Եթերի կառավարում ծառայության միջոցով հնարավոր է դադարեցնել տվյալ պահին ցուցադրվող հաղորդման դիտումը և այն շարունակել դիտել հետո, ինչպես նաև դիտել սկզբից: Եթերի կառավարում ծառայության միջոցով հնարավոր է նաև դիտել նախկին 3 ժամվա ընթացքում հեռարձակված եթերը՝ ըստ րոպեների: