Մեր մասին


ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ․-ին։

Ռոստելեկոմ Հայաստանը («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ», «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն), հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012թ․ դեկտեմբերի 18-ից մատուցում է Լայնաշերտ Ինտերնետի, Սմարթ IP հեռուստատեսության և որակյալ Ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։

Ընկերության մուտքը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտ հատկանշական էր ցանցի զարգացման ուղղությամբ խոշոր ներդրումներով, ինչի արդյունքում հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում։

Ռոստելեկոմի օպտիկամանրաթելային մալուխը և նրա միջոցով մատուցվող որակյալ և նորարական ծառայությունները հասանելի դարձան Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքների բնակիչների համար։

Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։


Տեղեկատվություն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայությունների վերաբերյալ