«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը հանդիսանում է ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր Հայաստանում: Մեր ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և նախագծված է բավարարելու ֆիքսված և շարժական օպերատորների, Ինտերնետ պրովայդերների և խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների և արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը:
Մեր ցանցի հարավային սեգմենտը, Երևանի և Հայաստան-Իրան սահմանի միջև, շահագործման է հանձնվել 2009թ. սեպտեմբերին: Ցանցը փոխկապակցված է Իրանի օպտիկա-մանրաթելային մալուխի հետ` ապահովելով ելք դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցեր: Ցանցի երկու հյուսիսային սեգմենտները, Երևանի և Հայաստան-Վրաստան սահմանի միջև, գործում են 2010թ. մարտից և փոխկապակցված են Վրաստանի սահմանում գործող երեք օպտիկա-մանրաթելային մալուխային համակարգերի հետ` երկու միմյանցից անկախ ուղիներով: Երկրի ներսում իրականացվում են ցանցի` մինչև Հայաստանի խոշոր քաղաքներ ընդլայնման աշխատանքները:
Մեր հաճախորդներն են Հայաստանի շարժական կապի օպերատորները և խոշորագույն Ինտերնետ պրովայդերները, ինչպես նաև որոշ միջազգային հեռահաղորդակցության ընկերություններ:
Մեր ընկերության նպատակն է դառնալ Հայաստանի խոշորագույն մայրուղային հեռահաղորդակցության ցանցերից մեկը: Մեր թիմը կազմված է բարձր որակավորում և օպտիկա-մանրաթելային ցանցերի կառուցման և ծառայությունների մատուցման բազմամյա փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներից: